Ուրախությամբ տեղեկացա, որ Երևանի գլխավոր ճարտարապետի ավագանուն ուղղված միջնորդությամաբ մայրաքաղաքը նոր արձան կունենա: Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում Խորհրդային Միության զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի:
Շատ լավ, ճիշտ որոշում է և ողջունում եմ:


Բայց չէ, անպայման պետք է կողքից ՙՙ թույնեն ՚՚, փորձեն շեղեն հասարակությանը, սևացնեն ամեն ինչ, նսեմացնեն հայ ժողովրդի պանծալի զավակի, տաղանդավոր զինվորականի, հերոսի, մարշալի՝ Համազասպ Բաբաջանյանի անունն ու գործունեությունը:


ՙՙ Հայկական ժամանակ ՚՚ օրաթերթը իր ուրբաթ օրվա համարում գրում է. ՙՙ Չի բացառվում, որ այս նախագիծը նույնպես ոչ միանշանակ կընդունվի հասարակության լայն շրջանակների կողմից: Բաբաջանյանը պատմությանը հայտնի է ոչ միայն որպես ԽՍՀՄ հերոս, այլև իր ղեկավարած 8-րդ մեքենայացված բանակի միջոցով 1956թ. հունգարական ապստամբությունը զսպած հրամանատար ՚՚ :


Իսկ ինչ պետք է աներ կադրային զինվորականը, հերոսը, հրամանատարը?...Նա կատարել է իր պարտականությունները որպես հրամանատար, որպես զինվորական: Այդ տրամաբանությամ, նրան և հայրենականի մյուս մասնակիցներին կարող եք մեղադրել գերմանական ազատարար բանակի դեմ կռվելու և հաղթելու համար…


Հիմա էլ ես ՙՙ թույնեմ ՚՚ հարգարժան լրագրողներ, ամեն ինչ չափ ու սահման ունի և նման անարժեք և հիմար մտքերով հասարակությանը ուղղորդելու կարիք չկա…Ինչ, հունգարացիներ են զոհվել այդ ժամանակ?...Ցավում եմ, սակայն հիմա էլես ձեզ նման ուղղորդեմ հասարակությանը…Այդ նույն հունգարացիները մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին ադրբեջանցիներին՝ կանգնելով բարբարոսների ու վանդալների կողքը, հավասարվելով նրանց…


Այնպես որ, բացառվում է…Նախագիծը հայ ժողովրդի արժանավոր զավակի արձանի տեղադրման կապակցությամբ կընդունվի միաձայն և այն կտեղադրվի անպայմանորեն; Իսկ դեմ քվեարկող կամ տեղադրմանը խանգարող թափթփուկներ եթե կլինեն, ապա անպայմանորեն հակահարված կստանան զորավարին հարգող, սիրող հայ ժողովրդի հայրենասեր զավակների կողմից…Սևացնելով մեր հերոսներին, մենք նոր հերոսներ չենք ունենա…


Այնպես որ, հարգարժան ՙՙ ՀԺ ՚՚ -ականներ ՙՙ մուտիտը ՚՚ չի ստացվի, հաստատ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան