Այ մարդ, կարդում ես, թե աշխարհի էս կամ էն մասում կամ արվեստի ու տնտեսության էս կամ էն ճյուղում ինչ դեր են ունեցել հայերը, սիրտդ լցվում է հպարտությամբ: Ու քանի դեռ մեր կառավարության գլուխը խառն ա հին հայկական ավանդական կենսաթոշակային պարտադիր կուտակային բարեփոխումները հորով մորով անելով, ես կփորձեմ իրանց տեղը ժամանակ առ ժամանակ պատմել իմ ընկերներին ու աշխարհին ով ենք եղել մենք, որ մարդ ես, բալքիմ մեկն էլ դրանից ոգևորվի ու մի բան վերականգնի: Ուրեմն սենց:
Հայկական կերամիկա կամ խեցեգործություն: Հորս արև պարզվում ա սաղ աշխարհում մենք պապա ենք եղել էս գործով: Հայկական կերամիկայի պատմությունը էնպիսի փառահեղ էջեր ունի, որ կարդում ես ու մտածում, այ ախպեր բա ուր ենք էշի ականջում քնել ու մենակ հանք ենք կարում ծախենք, տես հըլը ով ենք եղել ու ինչ ենք դառել:
Մի ստեղ նայեք. «Հայ վարպետների հախճասալիկներով զարդարված են Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի Հարության տաճարը, Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի Հրեշտակապետաց եկեղեցին, Կ.Պոլսի և Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիներ։ Այս սալիկների մոտիվներն են՝ Աստվածամայրը մանկան հետ, հրեշտակներ, ավետարանիչների կերպարներ և այլն։
XVII-XVIII դարերում Կուտինայի հախճապակու արվեստը ծաղկում է ապրում, դրա լավագույն նմուշները պահպանվում են պետական Էրմիտաժում, Լուվրում, Բրիտանական թանգարանում, Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան Միաբանության թանգարանում»։
Ըսիգ մենք էինք, սիրելի տինայք ու պարոնայք, բա հմի ու՞ր ենք մենք...
Անկախ Հայաստան