Ընդհանրապես ուսումնասիրելով մեր ազգի պատմությունը'վաղնջական ժամանակներից մինչև այսօր,ականատես ենք լինում բազմաթիվ ու բազմապիսի անհաջողությունների ու անկումների,որոնք կատարվել են բավականին շատ թվով գործած ոչ խելամիտ ու անհեռանկարային քայլերի հետևանքով:Ու որ այսօր հասել ենք այսպիսի վատթարագույն իրադրության ու բռնել ենք կործանման տանող երևի ամենահեշտ ու կարճ ճանապարհը,դրա պատճառները'մեր ազգի գործած սխալներն են,որոնք այնքան շատ են ու բազմաբնույթ,որ ֆեյսբուքի'գրելու համար նախատեսված ծավալը չի բավականացնի:

 

Ուստի կուզենամ այս անգամ խոսել թերևս այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկի մասին:Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:Արդեն 20 տարի է,ինչ կնքվել է անժամկետ զինադադարը,ու պատերազմը փաստորեն չի ավարտվել,ու գտնվելով ավելի պասիվ փուլում'շարունակում է բացասականապես անդրադառնալ մեզ վրա:Ու այս տևական շրջանում Լեռնային Ղարաբաղի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող ու տարիքին համապատասխան պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորը:Սակայն այսօր մեզ մոտ' ՀՀ-ում բնակվող որոշ բնակիչներ ասում են,թե ինչ գործ ունի մեր զինվորը ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՀԻ,թող իրենք էլ իրենց գլխի ճարը տեսնեն:Այսինքն,ի՞նչ է սա նշանակում:

 

Այսինքն մենք իրարից տարբերակում ենք հայի ու ղարաբաղցու'որպես օտար մարդիկ:Էլ չասեմ,որ ինչ կարծիք կա հենց Արցախի մասին:Ասում են,թե ինչի պետք է այն ժամանակ(խոսքը Արցախյան ազատամարտի մասին է) այսքան մեր Հայաստանի տղերքը գնային,կռվեին Ղարաբաղի համար,արյուն թափեին,որ այդ Ղարաբաղը ազատագրեին:Սա նույնն է,որ ասենք,օրինակ'ինչի երևանցին գնա Տավուշի,Արարատի,Վայոց Ձորի և մնացած մարզերի սահմանը պահի,թող իրենք էլ ոնց ուզում են,այնպես էլ պահեն:Բացեք,թերթեք պատմության էջերը,Խորենացու <>,քարտեզները,տեսեք,որ դեռ հնագույն ժամանակներից'Արշակունիների կառավարման ժամանակներից Արցախը Մեծ Հայքի 15 աշխարհներից մեկն է եղել,մեր երկրի առանցքային շրջաններից մեկը,ազատագրական պայքարի գործուն կենտրոններից մեկը,որը ոչնչով չի տարբերվել մնացած շրջաններից:Պարզապես բախտի բերմամբ,թե պատահմամբ'մեր Լենին պապիկի թեթև ձեռքով Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին,ու դրանով Արցախը կտրվեց ու մեկուսացվեց Մայր Հայաստանից,որի անբաժան մասն է եղել միշտ:Ու մեր կամքից անկախ'Արցախը օտարվել է մեզնից,ու այժմ կարծես Արցախը օտար հող է մեզ համար'օտարազգիներով բնակեցված,որը մեր հերոս ազատամարտիկները հետ վերցրին ազերիներից:Պետք է այս կործանարար <> դեմն առնենք:

 

Այս մտածելակերպի համար առիթ են հանդիսանում որոշակի հանգամանքեր,սակայն անկախ ամեն ինչից մենք'յուրաքանչյուրս, պետք է հասկանանք,որ Արցախ աշխարհը'մեր Արցախը,այնտեղ բնակվող մեր հայը մերն է,մեր անբաժան մասը'անբաժանելի մասնիկը,մեր սեփական հայրենիքի մի թիզ հողը,որը այսօր'մեզ ազատ ավանդելու համար մեր ֆիդայիններն են արյուն թափել:Թեպետ դե-յուրե Լեռնային Ղարաբաղը անկախ ու որոշ չափով ինքնուրույն պետություն է,սակայն դե-ֆակտո այն Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է'ինչպես մեր 10 մարզերը:Լավ ու տեղին ժողովրդական խոսք կա.<>:

 

Եթե ուզումենք ուժեղ ազգ ու պետություն ունենալ,ապա պետք է գաղափարապես միասնական լինենք'մեր ազգային-գաղափարախոսական հարցերի շուրջ,և դրա առկայության դեպքում կարելի միայն երկիրը հզորացնելուն միտված մնացած քայլերը ձեռնարկել:Պետք է ներսիս ամուր լինենք'մեկս մյուսի թիկունքին կանգնած,որպեսզի դրսից չկարողանան մեզ կետրել:

 

Շարունակելի . . .

 

 

Հայկ Սահակյան