Էսօր շատ մեծ բան տեղի ունեցավ քաղաքում․ վերականգնման հիմնական աշխատանքներից հետո տեղադրվեցին Ամենափրկիչ եկեղեցու խաչերը։
Նման բան մեկ էլ 141 տարի առաջ էր եղել։ Այս տաճարը Գյումրվա շինարարական, ճարտարապետական եւ վարպետաց փառքի գագաթն է։
Ասել էին, թե ինչ-որ ջոջեր էին գալու քաղաք, լավ էր, որ չեկան։ Ամեն ինչ շատ համեստ ընթացավ, առանց ճոռոմաբանության եւ կեղծավորության, մի քանի մանր թերություններով, բայց դա ոչինչ։ Խաչերը տեղադրող վարպետներն ու բանվորները փայլուն գործ արեցին։
Իսկապես մեծ տոն ու իրադարձություն էր այսօր Գյումրիում, կարելի է ասել, որ քաղաքի գլխավոր խորհրդանիշը կոմայից ելավ ու կյանք վերադարձավ։
Շնորհակալություն չարչարվածներին ու ջանադիրներին, շնորհակալություն քաղաքին։
Շնորհավոր՝ ուրախացողներին, մեր ուրախություններով ուրախացողներին, շնորհավոր քաղաք։
Լևոն Բարսեղյան