Եթե Արգենտինայի հավաքականը չունենար Մեսսիի կարգի ֆուտբոլիստ, հավանաբար հիմա բոլորը կխոսեին այն մասին, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեց հերթական անակնակալը:

 


Բայց ֆուտբոլն արարում են հենց մեծ աստղերը, ովքեր ոչ ստանդարտ իրավիաճակներում կարող են շրջադարձային դեր ունենալ:

 


Իրանի հավաքականը գամվել էր սեփական դարպասին ու թվում էր՝ դեպի դարպաս տանող բոլոր ճանապարհները փակ են, Արգենտինայի հավաքականի միլիոնավոր երկրպագուների հույսերը մարում էին: Այս իրավիճակում էր, որ իր հավաքականին օգնության հասավ Լիոնելի անհատական վարպետությունը...


Արգենտինակի հավաքականը հաղթահարեց խմբային արգելքը ժամանակից շուտ...

 

Սուրեն Սուրենյանց