Երբ բյոջետային աշխատավարձ ստացող որևէ անձ կանգնում է պարտադիր կուտակայինը վճարելու և կամ աշխատանքը կորցնելու վտանգի առջև, ու ընտրում է առաջինը, ապա պետության վրա մեղքը գցելը արդարացի չէ: Այս դիլեման այն փորձաքարն է, որով անցել են արևմտյան երկրները, և ստիպված ենք անցնելու նաև մենք:
Եվ որպեսզի դա անցնենք՝ պետք է ընտրենք 2-րդը ու որպեսզի միաժամանակ խուսափենք դրա բացասական հետևանքից՝ պիտի կարողանանք պաշտպանել մեր շահերը արհմիութենական կազմակերպություն ստեղծելով: Կընկալենք դա՝ ուրեմն կկատարենք շատ լուրջ և ծանրակշիռ քայլ դեպի առաջ, չենք կատարի՝ կշարունակենք բողոքել ու նաև կփորձենք լքել երկիրը՝ դրսերում փնտրելով այն, ինչ չունենք այստեղ, և ինչ ստեղծվել է դրանց բնակիչների կողմից հենց նման քայլերի շնորհիվ տասնամյակներ առաջ:
Վախթանգ Սիրադեղյան