Մարդկային պատմություն...

«Բարձրյալը հարցրեց ինձ՝ «Կհետեւե՞ս ինձ» և ես չէի կարող հակառակվել»...

Վերջին տարիների ընթացքում Օլալա Օլիվեյրոսը լռում էր եւ հարցազրույցներ չէր տալիս: Իսպանացի հայտին մոդել էր եւ դերասանուհի, հայտնվել է բազվաթիվ հանրահայտ հանդեսների շապիկներին, նկարահանվել է կինոնկարներում... Չորս տարի առաջ, երբ Պորտուգալիայում էր, որոշեց այցելել Ֆատիմա հայտնի բնակավայրը: Հենց այնտեղ 1917 թվականին երեք երեխաների առջեւ, իրենց պատմածով, հայտնվել էր Մարիամ Աստվածածինը եւ երեք գաղտնիք հաղորդել նրանց...

«Այնտեղ ես տեսա Բարձրյալին եւ նա ասաց, որ հետեւեմ իրեն»: Օլիվերոսը կտրուկ փոխեց իր կյանքը եւ դարձավ միանձնուհի... Հիմա նա 36 տարեկան է եւ արդեն չորս տարի ապրում է վանական համալիրներից մեկում... Ոմանք ափսոսում են, ասում են՝ դա Իսպանիայի համար կորուստ էր, իսկ ինքը պնդում է, որ գտել է իր երջանկությունը...

 

 

Արմեն Դուլյան