Մի փոքր կուզենայի խոսել կրոնի վրա հիմնված ազգային ինքնագիտակցության վնասների մասին: Կրոնը անշուշտ կարևոր բան է մարդու կյանքում,ազգի կյանքում,բայց չի կարելի այն դարձնել ազգային միասնության կամ ինքնաճանաչման հիմնաքար,որովհետև կարևորը արյունն է,լեզուն և ծագումը: Կրոնական տարբերությունը շատ ազգերի է պառակտել,իրենց հենց իրենց հետ թշնամացրել: Սերբերը մեկ ազգ էին,բայց երբ սկսեցին մոռանալ,որ ունեն նույն արյունը,խոսում են նույն լեզվով և սկսեցին ինքնությունը կառուցել կրոնի հիմքի վրա պառակտվեցին՝դառնալով ուղղափառ սերբեր,կաթոլիկ խորվաթներ,մահմեդական բոսնիացիներ,անգամ իրար թշնմաի դարձան .90ականների նրանց արյունալի,եղբայրասպան պատերազմի մասին գիտեն բոլորը: Հնդիկները,երբ սկսեցին հինդուիզմի և իսլամի հիմքի վրա կառուցել իրենց ինքնաճանաչողությունը դարձան երկու թշնամի ազգեր՝հնդիկներ և պակիստանցիներ,չնայած,որ նույն էթնոսն են,նույն արյունն են կրում,խոսում նույն լեզվով: Արաբները,երբ մոռացան,որ ունեն նույն արյունը ,խոսում են նույն լեզվով,սկսեցին շիա և սուննի իսլամի ուղղություններին պատկանելու համար վիճել ,դարձան իրար թշնամի.եթե միայն ազգայինի վրա հիմնվեին ,կլինեին Ասիական մայրցամաքի տերը: Պատկերացրեք այդքան շատ արաբական երկրներ,որ լինեին միասնականԱրաբիա ինչ հզոր կլինեին,բայց փոխարենը իրար են կոտորում,իսկ արմատները կրոնական տարբերություններն են: Ուկրաինացիների միասնական ազգ չդառնալու մեղավորներից մեկը հենց կրոնն է.կեսը ուղղափառ է կեսը՝կաթոլիկ:Որպեսզի վիճելի թեմա չլինի,չասեմ,սկզբնականում նրանք եզդի թե քուրդ են կոչվել,բայց երկու ազգերի բաժանման պատճառնել է կրոնը եղել,նարց էլ բաժանել է իսլամի և շարֆադդինի շուրջ տարաձայնությունը,իսկ հիմա նրանք իրար թշնամի են :Բազմաթիվ այսպիսի օրինակներ կարող եմ բերել,բայց կարծեմ ապացույցի կարիք այլևս չկա: Դե ինչ,հայերս էլ ենք ուզում,որ կրոնական տարբերությունների հիման վրա պառակտվենք և առանձնանանք?Ընտրությունը մերն է.կամ կդառնանք միասնական ազգ,կամ կբաժանվեն քրիստոնեական,հեթանոսական,մահմեդական հայերի ,և մի տգեղ,օր կթշնամանանք ,կդառնանք տարբեր թշնամի ազգեր:
Տիգրան Մկրտչյան