Ես չեմ հասկանում Ջ. Փսակիին ինչի համար են պահում ԱՄՆ Պետդեպում որպես պաշտոնական խոսնակ կամ ավելի ճիշտ իրենք էլ ունեն միմոսների կարիք որ այդ դերը վստահել են Փսակիին: Շաբաթ չկա, բրիֆֆինգ չկա, որ Փսակին կիքսեր չանի ու չցուցադրի իր անտաղանդությունը: Հերթականն իրեն ուշացնել չտվեց: Դեռ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարի հետ կապված իր դարակազմիկ մեկնաբանությունը թարմ էր հասարակության հիշողության մեջ ու դեռ չէինք հասցրել ծիծաղից ուշքի գալ, ահավասիկ միսսիս Փսակին որոշեց նոր "կիքս մեխել" ու այս անգամ էլ հայտարարեց, որ Ուկրաինայից փախստականներ չկան Ռուսաստանում բոլորը հանգիստ են ու ամենակարևորը' ուշադրություն դարձրեք ԱՄՆ վերահսկողության ներքո: Իսկ երբ մի լրագրող հետաքրքրվում է, թե բա ովքեր են այն հազարավոր կանայք ու երեխաները որ ՌԴ տարածքում են, այս պատվարժան լեյդին պատասխանում է' տուրիստներ են և ամենայն ամերիկյան խորհրդավորությամբ ու խոհափիլիսոփայականությամբ ավելացնում է' ռոստովյան լեռներում բացառիկ առողջարար օդ կա: Հիմա ինչ ասես էս կնոջը. այ քեզ մեյմուն, այ քեզ խեղկատակ: Նույնիսկ մերոնց է գերազանցում երբեմն:

 

 

Նարեկ Գաբրիելյան