Ամենասկազբում՝ ի սկազբանէ, երբ Արևն առաջին անգամ հայտ ստացավ գեղեցկուհի Երկրից ու սիրահարված ինջավ համբուրելու Երկրի հողը, նա խնդրեց Երկիր գեղեցկուհուց: Պատանի Արևն ասաց նրան՝


- Ես կգամ, ես կարթնեցնեմ քո հոգին, դու երանություն կապրես, ես կարթնեցնեմ քո արգանդը, դու կյանք կծնես՝ անտառներ, ջուր ու բազում էակներ: Սակայն խնդրում եմ՝ չսպանես իմ հոգին: Երբ ես նվիրվում եմ, ապա՝ անմնացորդ, ամբողջովին: Չսպանես ինձ խնդրում եմ,- ասաց:


Երկիր գեղեցկուհին զարմացավ.
- Ինչո՞ւ քեզ պիտի սպանեմ,- ծիծաղեց նա,- երբ դու ուզում ես իմ հոգին արթնացնել ու կյանք տալ, ինչպե՞ս ես կկարողանամ սպանել քո հոգին:


- Չգիտեմ,- ասաց հոգով հավերժ պատանի Արեգակը,- ինձ ցավ շատ են պատճառել, չսպանես ինձ, - կրկին խնդրեց Արգակը,- միակ բանը, որ ես ուզում եմ այն է, որ քո ԱՅՈ-ն լինի՝ ԱՅՈ: Ես լույսն ինքն եմ, որը մաքրություն է ուզում ու անմնացորդ նվիրում:


- Համուրիր ինձ,- խնդրեց գեղեցկուհի Երկիրը,- համբուրիր, ես այնքան եմ կարոտել քո լույսին:
Արեգակը իջավ ու համբուրեց Երկիրը: Գեղեցկուհին՝ Երկիրը, սկսեց շնչել ու կյանքով լցվել: Սակայն մի կարճ ժամանակ հետո Երկիրն ասաց Արեգակին՝


- Ես հոգնեցի, քո սերը ծանր է արճիճի նման ու այրող է, քո լույսը շատ է: Ես քեզ չեմ սիրում... Այսինքն սիրում եմ, բայց... գուցե դու գաս ինձ մոտ կեսով-կես, գուցե...


Երկիր գեղեցկուհին չհիշեց, որ խոսք էր տվել Արևին, չհասկացավ, որ երբ Արևը սիրում է, երբ նվիրվում է, ապա նա դա անում է՝ ամբողջովին, ամբողջ էությամբ, քանի-որ նա չգիտի՝ կեսով-կեսը... Ուղղակի չգիտի: Արգակի հոգին գեղեցկուհի Երկրի "Էլ քեզ չեմ սիրում" բառերը լսելուն պես մեռավ: Նա արտասվելով դարձավ մեռնող ու հառնող Արեգակ՝ կեսով-կես: Եվ ահա շատ հնուց, ի սկզբանէ, ամեն առաոտ Արեգակի հոգին հարություն է առնում ու բարևում է գեղեցկուհի Երկրին, ապա մեռնում է՝ հառաչող ու գլխատված հերոսի նման: Մեռնում է՝ հաջորդ առավոտ նորից ու նոր հարություն առնելու հույսով:

 


Հնագույն քրմական հեքիաթի մոտիվներով


Արթուր Արմին