Հանրապետական պատգամավորը գնացել էր Գառնի այն պահին, երբ այնտեղ քեֆ էր կազմակերպել Կենտրոնական բանկը.... Պատգամավորը զայրացել ու հարցը այսօր բարձրացրել է խորհրդարանում... Շատ գովելի արարք...
Հիմա մյուս կողմից նայենք... Պատգամավորն իր հյուրերի հետ գնացել է Գառնի, ներս չեն թողել, զանգահարել է անձամբ նախարարին, ինչից հետո բացառություն են արել ու թույլ են տվել:
Հարյուրավոր այլ զբոսաշրջիկներ այդ օրը չեն կարողացել մուտք գործել այն պարզ պատճառով, որ պատգամավոր չեն ու հնարավորություն չունեն անձամբ զանգահարելու նախարարին... Գլխիկոր վերադարձել են Երեւան... Հետո պատգամավորը հարցը բարձրացրել է խորհրդարնանում... Հարց՝ եթե անձամբ իր հետ չպատահեր այս ամենը, արդյոք պատգամավորի մտքով կանցներ բարձրացնել այդ խնդիրը, որի մասին բոլորը խոսում են արդեն մի քանի օր... Ես իմ հստակ կարծիքն ունեմ, բայց հարցի պատասխանը ձեզ եմ թողնում...
Արմեն Դուլյան