Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբո Ղազարյանը գրում է, որ օգոստոսի 1-ից սկսելու ենք էլեկտրաէներգիայի համար վճարել 4 դրամ ավել: Էլեկտրաէներգիայի մատչելիության առումով, մեր երկիրը զիջում է շատ երկրների, մանավանդ տարածաշրջանային: Օգոստոսից, 4 դրամ թանկանալուց հետո, Հայաստանը համարվելու է՝ ամենաթանկ էլեկտրաէներգիա սպառող երկրներից մեկը, եթե ոչ՝ ամենաթանկը:
Օրինակ՝ էլեկտրաէներգիայի գինը Ռուսաստանում - 29 դրամ է, Վրաստանում - 39, Ադրբեջանում - 31, Բուլղարիայում - 40, Ղազախստանում - 33 և Ուկրաինիայում - 16 դրամ: Հիմա մի այսպիսի հարց: Ապրանքը ունի ոչ միայն գին, այլ նաև որակ: Այստեղ ուրեմն հարց է առաջանում, իսկ մեր սպառած այդքան թանկ էլեկտրաներգիան արյդոք իր որակով համապատասխանում է իր գնին, թե գազի պատմությունն է կրկնվելու այժմ հոսանքի տեսքով: Այ այս հարցին չիգիտես ինչու անդրադարձ չկա:
Նարեկ Գաբրիելյան