Կարծում եմ ոչ մի մեկնաբանություն չի կարող արդարացնել Ձեր արարքը։ Եվս մեկ անգամ եկեք ուշադրություն դարձնենք մեր պատմությանն ու դրանից մեզ հուշ մնացած տաճարին։ Ուշադրություն դարձնենք, բայց ո՛չ քեֆերի ու փարթիների միջոցով։ Նախ հարգենք ինքներս մեզ, մեր արմատներն ու պատմությունը, մեր հայ ու քրիստոնյա լինելը։ Մի՞թե չկար ավելի հարմար հանդիսությունների սրահ, որ Զվարթնոցն եք դարձրել ռեստորանային համալիր։ Ի՞նչ բարի նպատակի մասին է խոսքը գնում, եթե դուք հիմա Ձեր այդ "բարի" նպատակի պատճառով դարձել եք հայերի «աչքի գրողը» ։

 

Իսկ տաճարը վարձով տվողը մի՞թե կարողացել է կողմնորոշվել գնի մեջ։ Մի՞թե դարերի պատմություն ունեցող Զվարթնոցը գին ունի, այն էլ վարձակալության ։ Զարմանում եմ, տեսնես ինչո՞վ է մեր կառավարությունը մտածում, կամ, առհասարակ, մտածու՞մ է քայլ անելուց առաջ, թե՞ կամակոր երեխայի նման միայն խիստ քննադատությունից հետո ձեվացնում է , որ հասկացել է սխալը եվ խոստանում այլեվս չկրկնել։

 

Աննա Առաքելյան