Ես մեկ-մեկ ուղղակի զարմանում եմ իշխանությունների գործելաոճի վրա: Մի քանի ընկերություններ դիզելով աշխատող թանկ ավտոբուսներ է վարկով գնում, որոնք այդպես էլ մնում են ավտոպարկերում կանգնած, իսկ վարկը պետք է ամեն առավոտ և երեկո երթուղայինում ճզմված հայ շարքային քաղաքացու հաշվին փակվի:

 

Է գազով բերեք: Համ վառելիքն է քիչ ծախսում, համ էլ գինն է էժան: Ոչինչ: Մեզ համար տարբերություն չկա դիզելով է, թե գազով: Կարևորն այն է, որ նորմալ երթևեկենք:

 

Մի ուրիշ ընկերություն էլ սխալ քաղաքականության պատճառով ֆինանսական խնդիրներ է ունենում, իսկ այդ խնդիրները նորից պետք է հայ շարքային քաղաքացու հաշվին լուծվի:

 

Հեսա վաղն էլ վարչապետի ավտոն զադնի տալուց կխփեն պատին կջարդեն, իշխանությունն էլ կասի, դե քանի որ վարչապետը ժողովրդի համար ա աշխատում, ուրմեն իրան ավտոն դուք պիտի սարքեք:

 

Է հետո՞: Բա մեր խնդիրները ո՞վ պետք է լուծի:

 

Աշոտ Իսրաելյան