Ամիսներ առաջ Քեսաբի ողբերգական դեպքերի ժամանակ մի գրառում կատարեցի,որտեղ զգուշացնում էի,որ մեկ այլ հայաշատ սիրիական բնակավայր էլ կարող է ենթարկվել ահաբեկիչների հարձակմանը: Դա Ղամիշլին էր: Ասում էի,որ հարձակումները Ղամիշլիի վրա եղել են սիրիական տարածքից,բայց կարող է նաև թուրքական տարածքից լինել.այն ժամանակ գրածիս արձագանքներ չեղան.հիմա սկսել են լուրեր տարածվել,որ արդեն թուրքիայի կողմից նախապատրաստվում է հարձակում հայերով և քրդերով բնակեցված Ղամիշլիի վրա: Ժամանակը չէ հայերին հայրենիք բերել?: Ինչևէ Քեսաբն ազատ է,բայց ինչքան ժամանակով?ժամանակը չէ հայերին տուն բերելու?: Ապացույց էինք ուզում,որ Քեսաբն ազատ է.ահա ապացույցը որտեղ երևում է,որ մինչև սահմանային անցակետ սիրիական բանակն է տնօրեն:
Տիգրան Մկրտչյան