Էլեկտրաէներգիայի գների բարձացում խփելու է առաջին հերթին թշվառ գոյություն քարշ տվող թոշակառուների, մասնավորապես գյուղացիների գրպանին, որոնք երկրորդ տարին անընդմեջ, զրկված են հողի մշակությունից եկամուտներ ունենալու հնարավորությունից:
Գաղտնիք չէ, որ էսօր կոմունալների մուծումների <ասեղը>, որի վրա նստած է ժողովուրդը, թոշակներն են:
Մյուս կողմից, առուների ու ջրամբարներից ստացվող ջրի քանակների նվազման պայմաններում, ավելացել է խորքային հորերից ոռոգման ջուր վերցնելու պահանջները: Հոսանքի թանկացմամբ, թանկանալու է նաև ոռոգման ջրի վարձավճարը՝ և կրկին գյուղացու վրա...
Բնական մոնոպոլիստների ախորժակը գնալով բացվում է, և ահավոր է, որ դրանց ադվակատի դերում է հայնվել այն հանձնաժողովի նախագահը, որը պետք է սառը ջուր լցներ չափ ու սահմանները կորցրած, ժողովրդի կաշին քերթելու պատրաստ, համակարգերի գլխին, որոնցից մեկն էլ Էնեգոհամակարգն է:
Հլա, մի հարցնող լինի, թե, սպառողից վերջին կոպեկները քամելով, օրինակ, գյուղերում ոչ մի խելքը գլխին ներդրում չանելով, քամելով սովետից մնացած համակարգը, էդ ի?նչ ՃԵՂՔՎԱԾՆԵՐ եք տվել. թե նոր ջիպեր ձեռք բերելու ու պալատներ կառուցելու նոր ախորժակ է բացվել, ասեք ազնվորեն, ժողովուրդը ձեզ կհասկանա, պարոնայք...
Սուրիկ Ասմարյան