Հայ պատգաամվորների վարքը Բաքվում տպավորիչ է: Երկուսով բոլորին իրար են խառնել: Ադրբեջանցիներն արդեն վաղուց են փոշմանել թե՛ հրավերի, թե՛ տրված անվտանգության երաշխիքների և թե՛ այդ միջոցառումը Բաքվում կազմակերպելու իրենց որոշման համար)))): Հիանալի է: Բայց ամենակարևորն այն է, որ Թևան Պողոսյանին և Կորյուն Նահապետյանին հաջողվել է փորձագիտական և քաղաքական լայն շրջանակների աչքի առջև հենց թշնամու մայրաքաղաքում բացահայտել նրանց հայատյաց քարոզչության ողջ էությունը և պարզապես չեզոքացնել ադրբեջանցիների քարոզչական թեզերը: Կեցցե՛ք:
Միայն թե խորհուրդ եմ տալիս Բաքվի հայկական եկեղեցի չայցելել: Չկա այնտեղ այլևս եկեղեցի: Շենքն է մնացել միայն: Ցավոք՝ պղծված: Պետք չի ադրբեջանցիներին իրենց տոլերանտության մասին հեքիաթներ պատմելու նոր հնարավորություններ տալ:
P.S. Tevan J. Poghosyan ջան, չար լեզուներն ասում են, որ հունիսի 16-ին ծնված ղափանցիների կենացն ես խմում: Տես չչարաշահես))))))):
Հրանտ Մելիք-Շահնազարյան