Այն ինչի մասին կուզեմ գրել ուշադրությունս գրավեց բառացիորեն հենց նոր:
Ուրեմն բոլորդ հիշում եք չէ, որ մեր երկրի դեսպանները այս ամսվա սկզբին հանդիպեցին նախ նախագահ Ս. Սարգսյանի և ապա վարչապետ Հ. Աբրահամյանի հետ: Ու հիշում եք չէ, ինչ ասած վարչապետը. «Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել:
Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:
Հիմա մի բնական հարց է առաջանում. բնականաբար դեպսանը դեռ չէր կարող դժգոհել ասենք երկու ամսեկան կառավարության նախարարներից: Ինչ է դուրս գալիս, որ մեր հանրահայտ հերոս Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական բլոկի նախարարությունները, դե բնական է, ֆինանսական ներդրումների հետ կախված հո Առողջապահության նախարարությանը չէին դիմի մեր դեսպանները, պատշաճ ուշադրության չեն արժանացրել կամ էլ եթե ուշադրության արժանացվել են, ապա եղել է "պրյամոյ կոնտակտի" սկզբունքը ու շրջանցվել է տվյալ երկրում մեր երկիրը ի դեպ նաև մեր նախագահին ներկոյացնող կոմպիտենտ անձը' դեսպանը և սեպարատ կերպով են ինչ ինչ բանակցություններ ընթացել ու ով իմանա ինչ մութ գործեր կատարվել:
Սա կարծում եմ, ինչքան էլ լինեմ անգրագետ, կարող է տեղավորվել պետական ու ազգային շահի ոտնահարման հասկացության տրամաբանության մեջ:
Ասածս էլ ավելի ամրապնդվում է վարչապետի այն խոսքով, թե կան կոնկերտ փաստեր, սակայն չմանրամասնեց: Դե բնական է, պարոն Աբրահամյանը հո չէր զանց առնի Տիգրան Սարգսյանի կաբինետի քննադատման հետ կապված' նախագահ Սերժ Սարգսյանի "վետո"-ն: Ու հիմա ինձ իրոք հետաքրքիր է ասենք դեռ ինչքան մութ գործարքներ, մախինացիաներ ու այլ մեքենայություններ կան Տիգրան Սարգսյանի ու իր թիմակիցների "քատադարանում":
Նարեկ Գաբրիելյան