Արվեստի ուժը ստիպում է կրկին և կրկին վերընթերցել Կաֆկայի երկերը: Նրա լուծումները կամ լուծումների բացակայությունը հուշում են մեկնաբանություններ, որոնք հստակ չեն, որոնք հիմնավորելու համար հարկ է լինում երկը կարդալ այլ տեսանկյունից: Հաճախ նույն գործը հնարավոր է լինում մեկնաբանել տարբեր կերպ, և այս հանգամանքն իր հերթին վերընթերցման անհրաժեշտություն է առաջացնում:
Հեղինակն էր հենց դրան ձգտում, չնայած անհնար է Կաֆկայի երկերը մանրամասնորեն բացատրել: Ամեն ընդհանրացման մեջ խորհրդանշական ինչ-որ բան կա, և, որքան էլ ճշգրիտ լինի թարգմանությունը, թարգմանիչը կարող է ներկայացնել միայն սյուժեի ընդհանուր շարժումը, բառացի վերարտադրությունն անհնար է: Անշուշտ, ընդհանրապես խորհրդանշական երկից դժվար ընկալելի ոչինչ չկա, խորհրդանիշը միշտ գերազանցում է հեղինակին, ասում ավելին,քան նա ցանկանում էր:
Արթուր Հայրապետյան