Կյանքում մենք հանդիպում ենք գործունեության հիմնական 3 տեսակի. գործունեություններ արված հաճույքներ գտնելու համար, ստեղծագործական ակտիվություն և ալտրուիստական /այլասիրական/ գործունեություն: Յուրաքանչյուրս էլ սիրում ենք անել գործողություններ, որոնք բավարարություն և ուրախություն են պատճառում մեզ: Մենք կարիք ունենք վայելքների և հանգստի: Իսկ զբաղվելով ստեղծագործական գործունեությամբ' ստեղծում ենք նոր, եզակի մի բան, և դա հպարտության ու ինքնահարգանքի զգացողություն է պատճառում: Ալտրուիստական արարքներն ուղղված են այլ մարդկանց. երբ օգնում ես' առանց անձնական շահ ունենալու:

 

Հենց ալտրուիստական արարքների միջոցով է, որ գոյատևում են այնպիսի հասկացություններ, ինչպիսի են ընկերասիրությունն ու փոխօգնությունը: Մենք էներգիայի ներհոսք և ուրախություն ենք ապրում' լսելով այլոց շնորհակալական խոսքերը: Լավագույն միջոցը վերականգնելու հոգու աշխույժը մարդկանց օգնելն է: Օգնելով ավելի անհաջողակ մարդկանց' մենք գիտակցում ենք' որքան խորը կարող են լինել մարդկային տառապանքներն ու վշտերը: Գուցե մեր խնդիրները չնչին թվան, ասենք, քաղցկեղով հիվանդ մահամերձի կողքին մեկ օր անցկացնելուց հետո:


* * *
Հետաքրքրությունը հենց այնպես չի ծնվում: Մարդիկ հազվադեպ են հաճույք ստանում մի նոր զբաղմունքից միանգամից: Որոշակի ժամանակ պետք է անցնի, որպեսզի հետաքրքությունը վերածվի փորձի, ինչն էլ թույլ կտա զբաղմունքից իրական վայելք ստանալ: Շատ երեխաներ սկզբում տհաճությամբ հաճախելով երաժշտական դպրոց' նվագելու որոշակի կարողություն ձեռք բերելուց հետո ակտիվորեն նախաձեռնություն են ցուցաբերում նվագելու ընկերների շրջապատում:

 

Ուստի չարժե միանգամից մերժել հետաքրքություններն ընդլայնելու որևէ առիթ: Կատարեք գոնե մի քանի փորձ և բաց եղեք ընդունելու որքան հնարավոր է շատ նոր զգացողություններ' չվախենալով առաջին անհաջողություններից: Ձանձրալի և մռայլ մարդիկ, հոռետեսները հաճախ խուսափում են նոր ինչ-որ բանի հանդեպ հետաքրքություն զարգացնելոուց:Նրանք ոչ մի փորձ չեն կատարում կամ հրաժարվում են շարունակել գործունեությունը առաջին անհաջողությունից հետո: