Երգչուհի Լանա Դել Ռեյը հարցազրույց է տվել «Guardian» ամսագրին, որի ժամանակ պատմել է, որ «Brooklyn Baby» երգը նա պետք է ձայնագրեր Լու Ռիդի հետ, սակայն վերջինս ձայնագրման ստուդիայում մահացել է:
Ապա լրագրողը հարցրել է Լանային, թե ինչ կարծիքի է նա վաղ տարիքում մահվան մասին, նա պատասխանել է.
«Նույնիսկ չգիտեմ...հմմմ: Ես կցանկանայի մեռած լինել»:
Լրագրողը հարցրել է, թե միգուցե նա փոխաբերական իմաստով է այդպես ասում, բայց Լանան պատասխանել է.
«Այո, ես հենց դա նկատի ունեմ: Ես չեմ ուզում շարունակել ապրել, բայց ինչ արած: Ես այստեղ եմ»:
Ապա Լանա Դել Ռեյը նշել է, որ նա անտեղի է համարում իր համեմատությունները Մայլի Սայրուսի, Լորդի և Լիլի Ալլենի հետ, քանի որ իր մեջ ոչ մի սկանդալային բան չկա: [R]