ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ 12 ԿԱՐԵՎՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ'հայ ազգի բարեկամ,Մեծ մարդ,գրող-հրապարակախոս,ՀԱՅ ԴԱՏԻ արդարության համար ողջ կյանքը նվիրած,լեհ ազգի հանճարեղ անձնավորություն ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿՈՒ մեկնաբանությամբ:/ԱՄԲՈՂՋԱԿԱՆ/
1.Գիտե՞ք արդյոք,թե որտեղ էր բիբլիական դրախտը:Սուրբ գիրքը շատ ստույգ սահմանում է նրա դիրքը.գտնվում էր նա չորս գետերի ակունքների շրջանում:Նրանցից երկուսը Եփրատն ու Տիգրիսն էին:Բավական է նայել քարտեզին,որ գտնենք նաև մնացած երկուսը՝Ճորոխն ու Արաքսը:Իսկ երկիրը,որի տերիտորիայում գտնվում էր դրախտը,այսպես կոչված Թուրքահայաստանն է:
Մյուս բիբլիական փաստը՝Նոյի ճանապարհորդությունը ջրհեղեղի բարձրացած ջրերով,տեղի է ունեցել նույնպես նույն՝հետագա Թուրքահայաստանի այդ տերիտորիայի վրա:Այնտեղ՝այդ երկրի հյուսիսում,խոյանում է երկու գագաթով մի մենավոր լեռ՝Մասիս կամ ինչպես նրան անվանում ենք՝Արարատ,որի վրա կանգ առավ Նոյի տապանը:Մի խոսքով՝Սուրբ գրքի համաձայն ամբողջ մարդկության օրրանն ու երկնային դրախտը եղել է ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Սակայն մարդկությունը մոռացել է,թե որտեղ էր գտնվում իր դրախտը,որը կրկին գտնելու մասին երազում էր հանճարեղ Միլտոնը: ԵՎ ՍԱ ԵՂԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:
2.Հետագայում այդ տերիտորիայի վրա թագավորել են շատ արքաներ,որոնց մասին հիշատակում են բիբլիական և ասորական աղբյուրները:Այդ երկիրը,որ տեղական ավանդությունը անվանում էր Նաիրի,շարունակում էր մնալ խիտ բնակեցված,հարուստ և կենսապաշտ,չնայած որ գտնվում էր այն ժամանակվա մեծ քաղաքակրթության ծայրամասերից մեկում և շատ հին էր:Այնքան հին էր այդ երկիրը,որ երբ առաջին բանական արարածները սկսեցին կառուցել առաջին՝տերությունը,ապա դա կարծես թե պետք է լիներ հենց այստեղ և ոչ թե Եգիպտոսում կամ Բաբելոնում:Միայն թե մարդկությունը այդ մասին մոռացել է:ԵՎ ԴԱ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԾ ՃՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:)
...Մ.թ.ա. 9-րդ դարի սկզբերին,այսինքն 3000 տարի առաջ,վերը նշված տերիտորիայի վրա/Նաիրի/ գոյացավ Ուրարտու կոչված մեծ տերությունը,որի սահմաներն ընդգրկում էին այսօրվա ամբողջ Հայաստանը՝թուրքական և խորհրդային,իսկ հյուսիսում սահմանը նույնիսկ հասնում էր Վրաստանին:Լեզուն,որով խոսում էին ուրարտացիները, դեռ հայերեն չէր,ճիշտ այնպես,ինչպես ուրարտացիների նախորդները՝Նաիրի ժողովուրդը խոսում էր նրանցից տարբեր լեզվով:
Վերադառնանք այն հեռավոր ժամանակներին և քարտեզի վրա գտնենք Վանա լիճը և նույնանուն քաղաքը՝նրա արևելյան ափին /այն ժամանակ նա կոչվում էր նաև Տուշպա/: Դա Ուրարտուի մայրաքաղաքն էր:Եվ այդ ամբողջ տիրությունը պատմիչներն հաճախ անվանում են Վանի թագավորություն:Այն ժամանակներից մինչ օրս պահպանվել են ժայռերում փորված եկեղեցիներ ու դամբարաններ,բազմաթիվ աշտարակների ու դղյակների ավերակներ և խողովակներ,որոնք քաղցրահամ ջուր էին հասցնում քաղաքին 70կմ հեռավորությունից՝սարերից:
Ուրարտուի տիրությունը ոչնչացվել է Մելացիների կողմից: /6-րդ դար,մ.թ.ա./,բայց նույն դարում,նրա ավերակների վրա գոյացավ և կառուցվեց նոր տերություն՝ՀԱՅԱՍՏԱՆԸ:Այս առաջին հայկական տերությունը շատ կարճ ժամանակ գոյություն ունեցավ:Սակայն հայկական թագավորությունը վերածնվեց 189թ.,մ.թ.ա.,հիմնադրեց Արտաշես 1-ին թագավորը:Այս թագավորությունը գոյություն է ունեցել 618 տարի,այսինքն՝մինչև մեր թվարկության 429 թվական,մինչ միացվեց Պարսկաստանին:Այդ շրջանում ՀԱՅԱՍՏԱՆԸ եղել է այն ժամանակվա աշխարհի ամենակուլտուրական կենտրոններից մեկը:Այնտեղ կային արդեն թատրոններ,մատենադարաններ: /Մ.թ. 1-ին դար/:Եվ հենց ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ այն ԵՐԿԻՐԸ,որն առաջինն աշխարհում ընդունեց ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ,որպես պետական կրոն /301թ,Հռոմից 12 տարի առաջ/:Դրա մասին նույնպես մոռացել է քրիստոնեական աշխարհը:ԵՎ ԴԱ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐՐՈՐԴ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է;)
...Այն հնագույն ժամանակներում գոյություն ունեին երեք կրոն,որոնք պայքարում էին իրար դեմ ամբողջ աշխարհին տիրելու համար:Մեկը հենց քրիստոնեությունն էր,երկրորդը՝արիոսականությունը,երրորդը՝զրադաշտականը:Արիոսականի առաջխաղացումը զսպում կամ կասեցնում էին ֆրանկները,իսկ զրադաշտականի առաջխաղացումը կասեցնում էին հայերը:
Չգիտեմ,սիրելի ընթերցող,հավատացյա՞լ ես արդյոք,թե՝ոչ:Բայց նույիսկ եթե ոչ, դարձյալ պետք է ընդունես,որ քրիստոնեությունը ճանապարհ է հարթել ժամանակակից կուլտուրայի համար:Ու թեև մեր կյանքում ամեն ինչ չէ,որ մեզ դուր է գալիս,սակայն ստիպված ենք հաստատելու,որ քրիստոնեության կողմից ստեղծված մշակույթը հիմնականում վատը չէ:Եվ ահա այն ամենը,ինչով մենք այժմ ապրում ենք,այն հեռավոր ժամանակներում ոչնչացված կլիներ իր սաղմնավորման փուլում,եթե հայերը չպաշտպանեին քրիստոնեական մշակույթը:Նույնիսկ 429թ.,իրենց անկախությունը կորցնելուց հետո,նրանք այնքան ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս արշավողներին /450-451թթ.Վարդանանց պատերազմը և ուրիշներ՝481-484թթ./,որ արգելում էին հեթանոսների շարժումը դեպի Արևմուտք:Մի խոսքով,հայերը փրկեցին քրիստոնեությունը:Բայց քրիստոնեական աշխարհը այդ մասին էլ մոռացավ:ԵՎ ԴԱ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:)
Քաղաքական անկախության կորուստը բնավ չի կոտրել այդ հերոս ժողովրդի դյութազնական ոգին:Մ.թ. 5-րդ դարում հայկական մշակույթը այնպիսի ծաղկման հասավ,որ կոչվեց հայկական մշակույթի ՈՍԿԵԴԱՐ:Իրոք Ոսկեդար էր դա,հատկապես գրականության ասպարեզում՝թե ինքնուրույն և թե՝ թարգմանական:Հաջորդ դարերում հայերը ոչ միայն ստեղծում էին փիլիսոփայական,պատմական և գեղարվեստական աննման աշխատություններ,այլև շարունակում էին շատ թարգմանել:Շնորհիվ նրանց,միայն նրանց թարգմանություններով,պահպանվել ու մեզ են հասել հին Հունաստանի և հին Հռոմի բազմաթիվ մեծ մտածողների ստեղծագործությունները:Հայերն են/և մասամբ արաբները/ մարդկության համար պահպանել հնագույն մշակույթի գոհարները:Բայց աշխարհը այդ մասին ևս մոռացավ:
ԵՎ ԴԱ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:)
...Հետագայում զրադաշտականության և արիոսականության տեղը պատմական ասպարեզում գրավեց իսլամը/մահմեդականությունը/:Եվ կրկին քրիստոնեական Բյուզանդիոնի և Արևելքից եկող նոր հավատքի միջև կանգնեցին ՀԱՅԵՐԸ:Այդ նրանք ութ դարով ուշացրին Կոստանդնուպոլսի անկումը,մի բան,որ պատմության մեջ պետք է գրանցված լինի որպես հայերի ամենամեծ ծառայությունը քաղաքակրթությանը առհասարակ և քրիստոնեական քաղաքակրթությանը՝հատկապես:Միայն թե այդ մասին էլ է մոռացել աշխարհը:
ԵՎ ԴԱ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ՎԵՑԵՐՈՐԴ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:)
...Արաբների դեմ մղվող պայքարի բոցերի մեջ հայկական փոքրիկ անկախ իշխանություններից կազմվեց երրորդ Հայկական թագավորությունը,որն այս անգամ գոյություն ունեցավ միայն 160 տարի /885-1045/ և ոչնչացվեց հենց բյուզանդացիների կողմից,որոնք դրանով իրենք իրենց ձեռքով տապալեցին քրիստոնեական ամրոցը իրենց տերության արևելքում:Ու հետևանքները չհապաղեցին:Երեք տարի անց /1048/ արդեն տապալված Հայաստանի վրայով գլորվեց սելջուկ-թուրքերի առաջին ալիքը՝ազդարարելով Բյուզանդիայի մոտալուտ անկումը:
Քրիստոնեական Արևելքը ինքը ոչնչացրեց նրանց,ովքեր 800 տարիների ընթացքում պաշտպանում էին իրենց պարսիկներից ու արաբներից,և դրանով իսկ ինքը իր դռները բաց արեց հերթական ամենասարսափելի արշավողների՝թուրքերի առջև:Այսօր այդ մասին էլ աշխարհը չի հիշում:
ԵՎ ԴԱ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:)
...Լավ չէ,երբ մարդիկ իրար էին սպանում նրա համար միայն,որ ցույց տան,թե իրենց կրոնը ավելի լավն է:
Սակայն այս ամենը հայերին չի վերաբերվում:Նրանք ոչ ոքի զոռով չէին պարտադրում քրիստոնեություն ընդունել:Պաշտպանում էին միայն իրենց հողն ու հավատքը:Ու դրանով միաժամանակ պաշտպանում էին իրենց թիկունքում ապրող ուրիշ քրիստոնյա ժողովուրդների հողն ու հավատքը:
Ինչևիցե,11-րդ դարի վերջում Եվրոպայից շարժվեց խաչակիրների առաջին արշավախումբը,որպեսզի,ինչպես հայտնի է,ազատի Քրիստոսի շիրիմը:Սակայն նրանք մոռացան ազատել Եվրոպայի ամենաերկարամյա պաշտպանին'քրիստոնեական ՀԱՅԱՍՏԱՆԸ:ԵՎ ԴԱ ԵՂԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔԸ ԸՆԴԴԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ,ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ:)
...Հայերի մի մասը,որոնց բյուզանդացիները բուն Հայաստանից տեղափոխեցին Կիլիկիա,1080թ.ստեղծեց այնտեղ ըստ հերթականության 4-րդ հայկական թագավորությունը,որը գոյատևեց համարյա 300 տարի:/1080-1375/ դառնալով Արևելքի ամենակուլտուրական տերություններից մեկը:Իսկ եթե այնտեղ ստեղծված հայկական պատմական գրականությունը չլիներ,հնարավոր չէր լինի այսօր վերականգնել խաչակիրների արշավանքների,ինչպես նաև Արևելքի քրիստոնեական մանր տերությունների պատմությունը:Ինչ արած,աշխարհը նորից մոռացավ օգնության հասնել պատմականորեն արդեն հայկական այդ վերջին թագավորությանը,երբ հասել էր նրա ծանր ժամը:ԵՎ ԴԱ ԵՂԱՎ ԸՍՏ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔԸ ԸՆԴԴԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ,ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ:)
...1828թ. Ռուսաստանը մեծացրեց իր տերիտորիան Պարսկահայաստանի մեծ մասի հաշվին,իսկ 50 տարի անց /1878/ Թուրքիայից խլեց Ղարս և Արդահան հայկական մարզերը:Թվում էր թե լիակատար անկախություն ստանալու հայերի երազանքները վերջապես իրագործվելու են:Բայց ավաղ ցարական Ռուսաստանը ամենևին միտք չուներ հարություն տալու Հայաստանին,թեև բազմիցս այդ խոստումներն արել էր:Պարզապես հայկական հողերը միացրեց իր տերիտորիային,որպես մի նոր նահանգ:Ու չգտնվեց մի նոր Բայրոն,որը հիշատակեր Հայաստանի մասին այնպես,ինչպես ինքը՝Հունաստանի մասին:Հերթով ազատագրվեցին Ռումինիան,Սերբիան,Բուլղարիան:Իսկ Հայաստանի մասին այդ ամենահումանիստական 19-րդ դարում բոլորը մոռացել էին:ՏԱՍՆԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԷՐ ԴԱ,ՈՐ ՄՈՌԱՑՎԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
...Եվրոպական տերությունները խառնվում էին հայկական հարցին,միջամտում էին նաև այն ժամանակ,երբ նրանց միջամտությունը բնավ հարկավոր չէր ու միայն գռգռում էին թուրքերին հայերի դեմ:Բայց այդ հարցին խառնվող ոչ մի պետության կառավարություն այդ խնդիրը չդրեց ճիշտ հողի վրա,այսինքն չպահանջեց,չառաջարկեց անգամ թուրքական ՀԱՅԱՍՏԱՆԸ վերածնել անկախ,սուվերեն պետության:Մինչդեռ այն ժամանակ կային արդեն անկախ պետություններ՝Հունաստանը,Սերբիան,Չերնոգորիան,Բուլղարիան և Ռումինիան,հետո շուտով նաև Ալբանիան,որոնք առաջ պատկանում էին թուրքիային:Գուցե չէի՞ն ուզում բարկացնել ցարական Ռուսաստանին,որը հույս ուներ մոտիկ ապագայում գրավել այդ տերիտորիաները,ընդհուպ մինչև արաբական սահմանը:Կամ գուցե ինչ-որ ա՞յլ պատճառներ կային:Բավական է,որ աշխարհը մոռացավ երեսուն հարյուրամյա հայկական պետության ավանդության մասին:ԵՎ ԴԱ ՆՐԱ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՆԵՐԵԼԻ ՍԽԱԼՆ ԷՐ:
...աբդուլ համիդի արյունարբու կառավարության անկման պահին,այսինքն 1909թ.,հակառակ ամեն բանի,ամբողջ աշխարհում դեռ կար 5 միլիոն հայ(թուրքիայում մոտ 4 միլիոն):Բայց մոտալուտ պատերազմի մթնոլորտում աշխարհը դադարել էր նրանցով հետաքրքրվելուց'թողնելով նրանց երիտ.թուրքերի կուսակցության《պրոգրեսիվ ու լիբերալ》փոքրամասնության հոգատարությանը.այն կուսակցության,որն այն ժամանակ խոստանալով 《միություն և առաջադիմություն》անցավ իշխանության գլուխ:ԵՎ ԴԱ ԵՂԱՎ ԻՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ 12-ՐԴ ՍԽԱԼԸ:(
Խաչիկ Եղոյան