Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի տարբեր տրամաչափի դիվանագիտական ու պրոպոգանդիստական գործիչներին ոնց խնդրենք, որ տեղի ու անտեղի հանդես չգան անիմաստ ու դատարկ դատողություններով ու սեպ չխրեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մեջ: Ոնց որ հատուկ կազմակերպված ակցիա լինի հայերին ռուսների դեմ տրամադրելու ու հայ-ռուսական հարաբերությունների իրական որակն ու բնույթը ցույց տալու համար: Հետո հասարակական կազմակերպություններին ու արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացիներին են քննադատում ու մեղադրում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի համար: Առաջինը ձեզ մեղադրեք, պարոնայք . . .
Արթուր Ղազինյան