Ժողովուրդ, լա՛վ, հասկացանք, Կիսոն (Կիսելյով - խմբ.) էշություն ա դուրս տվել, մի քանի ոչ պակաս էշ էլ օրգազմ են ապրել նրա հայտարարությունից, բայց Հայաստան նրա մուտքն արգելելու, պերսոնա նոն գրանտա հայտարարելու և այլ ծայրահեղ կոչերը չեմ հասկանում: Դուք պատկերացնու՞մ եք, որ արգելենք Հայաստան այցելել բոլոր էշություն դուրս տվողներին և վտարենք մեր երկրից տեղական արտադրության էշախոսներին: Առաջինի դեպքում մոտ 90 տոկոսով կկրճատվեն տարբեր երկրների պատվիրակությունների այցերը, որովետև բոլորը այս կամ այն կերպ հակահայկական հայտարարություններ են անում, իսկ տեղական նշանակության էշախոսների վտարումից հետո հայ քաղաքական դաշտը ամբողջովին կդատարկվի և մենք կմնանք և՛ առանց հացի, և առանց տեսարանների...

 

 

Վարուժան Բաբաջանյան