1938 թվականին 23-ամյա ամերիկացի ուսանող Հերբերտ Սալզերը սխալ հայտնաբերեց Ալբերտ Էյնշտեյնի հավասարումներից մեկում եւ որոշեց տեղեկացնել այդ մասին աշխարհահռչակ գիտնականին: Սկզբում Էյնշտեյնը չընդունեց ուսանողի դիտողությունը եւ երկար բացատրություն գրեց, պնդելով, որ ուսանողը ճիշտ չի հասկացել հավասարումը: Բայց անցավ երկու շաբաթ եւ Էյնշտեյնը երկրորդ նամակն ուղարկեց ուսանողին, խոստովանելով՝ ՙԴուք միանգամայն ճիշտ էիք՚... Մեծ մարդիկ ունակ են ընդունել իրենց սխալները, փոքր մարդիկ երբեք չեն ընդունում...

 

 

Արմեն Դուլյան