Երիտասարդ դիզայներ Tal Kahlon ներկայացրել է 2014 թվականի նոր հավաքածուն, որոնք ներկայացնում է մոդել Havi Mond-ը, ում հագին զգեստները էլ ավելի շքեղ, ժամանակակից և, ինչու ոչ, գլամուրային տեսք են ստանում: Ռոմանտիկ զույգի ճամփորդությունը շքեղ առագաստանավով և 60-ակնների Մերսեդեսով ընդգծում է այս հավաքածուի յուրահատկությունը: Զգեստների կանացիությունը և կատարելությունը, դրանց էլեգանտությունը միաձուլվոմ են դիզայների՝ ռետրո լուծումների հետ: