Հեսա կուտակայինի մասին նոր օրենքը ներկայացնելուց Հակոբ Հակոբյանը և Արտեմ Ասատրյանը խրոխտ տոնով, ձեռք ձեռքի բռնած կասեն, որ չնայած մայիսի 15-ին ընդունված օրենքից հետո քաղաքացիները կարող էին հրաժարվել համակարգից, բայց շատ քչերն են հրաժարվել: Իսկ ֆոնդ ընտրողների և կենսաթոշակ փոխանցողների թիվը կայծակնային արագությամբ շատանում է (դրանով նրանք կհակասեն իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե «երկրի բնակչության 80%-ը դեմ է այս համակարգին»):


Կայծակնային արագությամբ շատանալու վառ վկայությունն է «Դեմ եմ» նախաձեռնության ստացած բազմաթիվ նամակներն այն մասին, որ այս կամ այն հիմնարկում գործատուները հրաժարվում են ընդունել համակարգից հրաժարվելու դիմումներ (ստացում է, որ եթե չեն հրաժարվում, ուրեմն կողմ են և եթե նրանք ֆոնդ չընտրեն, համակարգը ավտոմատ կերպով կընտրի նրանց փոխարեն):


Իսկ երբ ընդդիմադիր ուժերը փորձեն բարձրաձայնել ճնշումների մասին, Գալուստ Սահակյանը, իրեն հատուկ ցինիզմով կասի, որ սա Խորհրդարան է և ոչ մանկապարտեզ:


Ուղղակի զարմանում եմ որոշ մարդկանց սովետականի մտածելակերպի պրիմիտիվության աստիճան վրա: Ամեն ինչ անում են միայն թե չընդունեն, որ կա մի կետ որտեղ սխալվել են: Մտածում են, որ սենց հարց կարող են լուծել: Մինչև ե՞րբ: Մինչև երկիրը ամբողջությամբ դատարկվի՞, թե՞ Մայդան սկսվի:


Ընդունեք էլի, որ ձեր «փայլուն» գործունեության ընթացքում «մի անգամ» սխալվել եք: Եվ ընդառաջ գնացեք բնակչության 80%-ին (խիստ կասկածում եմ, որ այդքան քիչ են): Գուցե այդ ժամանակ վստահությունը մի քիչ կաճի ձեր նկատմամբ:

 

 

Աշոտ Իսրայելյան