ժողովուրդ առանց նեղանալու, հեռացնելու եմ ցանկացած մեկնաբանություն, դրված էս ազգի կորիզի, հիմնաքարերի' մեր խիզախ զինվոների նկարների և տեսանյութերի տակ, որ կպարունակի քաղաքական որևէ նյութ կամ բովանդակություն, քանի որ էս ազգի նվիրյալներին միակ բանը որ չէր հետաքրքրում դա հենց քաղաքականությունն, էր, հակառուսաեվրոպաչինապորտուգալամոզամբիկական քարոզչությունը, «տերերն ու ծառաները», դեմերն ու անդեմները, և ամենակարևորը որ նրանց ասում ես Գռանտ ուտող իրենք հասկանում են Գրանդ Քենդի կոնֆետների սիրահար!!!

 

Եվ եթե որևէ մեկը այլևս կհամարձակվի ինձ ասել, որ մեր բանակի, կամ տղերքի դուխը կամ պատրաստվածությունը կամ ոգին տեղը չի ես կասեմ, որ նա ուղղակի դեմագոգ ու պրովոկատր է որ նույնիսկ գաղափար չունի իրականությունից: Ես ոչ միայն չեմ տեսնում ոչ մի տարբերություն 1992-ի մահապարտերի ոգու և այսօրվա տղերքի միջև այլ ավելին մեր դյուցազունները ճիշտ նույն ոգևորվածությամբ, նույն երգերով, նույն քայլվածքով, նույն նվիրվածությամբ, նույն սիրով ու պատրաստակամությամբ քայլում են ընդառաջ իրենց վրա ուղղված թշնամու փողերին ու նրանց այդ աներեր քայլվածքից է որ ոսոխը արյունը ջուր կտրած գլխապատառ փախչում է:

 

Արշակ Զաքարյան