Էս գրառմանս համար այրվելու եմ դժոխքի կրակներում, բայց մեկ ա պետք ա ասեմ: Չեմ հասկանում էսքան շատ վանքեր ու եկեղեցիներ սարքելու իմաստը:


Ամեն թաղամասում արդեն առնվազն մի քանի եկեղեցի կա, մեկը մեկից մեծ ու շքեղ ու էլի շարունակում են սարքվել նորերը:


Րաֆֆին, «իսկական» Րաֆֆին, ոչ թե րաֆֆի հովհաննիսյանը, ում անունը մեծատառով չէի գրի, շատ ճիշտ բան ա ասել, որ եթե այդքան եկեղեցիների փոխարեն ամրոցներ սարքած լինեինք, հիմա մենք այդքան կոտորված ու երկիրն այդպես բզկտված չէր լինի:

 


Եվ իրոք, եթե հազարևմեկ եկեղեցիների քաղաք Անին լիներ թեկուզ հինգ հայրուր եկեղեցիների, բայց միևնույն ժամանակ հինգ հարյուր ամրոցերի քաղաք, այն անառիկ կլիներ թշնամու համար և հիմա այդ հինգ հարյուր եկեղեցիները քանդված չէին լինի, ինչպես հազարևմեկ եկեղեցիներն են:

 

Մեզ նոր եկեղեցիներ պետք չեն, մենք պետք է վերականգնենք և պահպանենք եղածը, իսկ նոր եկեղեցիների փոխարեն կառուցենք ամրոցներ և գործարաններ, այդ թվում և զենքի գործարաններ...

 

Si vis pacem, para bellum - ուզում ես խաղաղություն, պատրաստվի'ր պատերազմի

 

Արման Հայրապետյան