Ես խորհում եմ ինձ բաժին հասած դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը կործանվում է իմ աչքերի առջև: Իսկ շատերը կողմ են կամ ձեռնպահ, որ այն կործանվի... խոսքը մի դարաշրջանի մասին է, որտեղ մեր երկիրը ապրում է ծանր օրեր, իսկ շատերը կուսակցական դրոշի տակ կքած գործում են՝ խաղալ... իսկ պետականության հետ չի կարելի խաղալ, որովհետև աչքեր կան, որ կտեսնեն ու առիթը բաց չեն թողնի... ու չեն թողնում... ու սպասում են շատերը հրաշքների... այն ինչը որ համարում ենք մերը, պետք է լինի մեր սեփականությունը, ուստի մեր երկիրը մեր սեփականությունն է, որ ոչ մի կերպ թույլ չպետք է տալ օտարին, որ աչք տնկի, ծնոտ թուլացնի, վախեցնի... կուսակցական դրոշների տակ հավաքված մարդկանց նպատակը ոչ թե խաղեր տալն է, այլ գաղափաը, մինչդեռ անգաղափար մունետիկները հավաքվել են իրար գլուխ ու դատափետռությամբ են զբաղվում...
Արթուր Հայրապետյան