Անրադառնալով աղբահանության հարցին, նշեմ, որ այսօր ականատես եղանք , թե ինչպես է դա կատարվում Երևանի փողոցներից մեկում: Արկղերին մոտենում է մի շատ հին մեքենա, որի միջի զիբիլը ծածկված չեր , երկու հոգի իջնում են , արկղերը շուռ են տալիս ամբողջ զիբիլը թափելով հատակին, հետո լապատկաներով լցնում մեքենան: Հիմա հերտթով.


1. մեր օր օրի գեղեցկացող քաղաքին չեն սազում նման հին մեքենաներ


2. չի կարելի աղբը հատակին թափել քանի որ այդ հակահիգիենիկ թափոնները կարան փտած լինեն և հազար ու մի վարակի աղբյուր հանդիսանան:


3. նման մեքենաներում աղբը պետք է պարտադիր ծածկած տեղափոխել, սակայն ինչ որ կապույտ ծածկ կար բայց նա աղբի տակ էր:


Հ.Գ. Այդ ոլորտը կարգավորող պետական մարմնին կտրամադրեմ այս ամենի նկարները, որ ավելի մանրամասնորեն տեղեկանան իրանց աշխատակիցների աշխատանքի ձևին:

 

 

Աշոտ Սարգսյան