Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմնավորումը բիզնեսի տեսանկյունից հասկանալի է (ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ և բարձրացնում է իր արտադրած ապրանքի գինը՝ այդ դիֆիցիտը փակելու համար): Իսկ կառավարության տեսանկյունից՝ անընդունելի է, քանզի, եթե բիզնեսն ունի ֆինանսական խնդիրներ, ապա կառավարությունը պետք է առաջարկի կամ մեխանիզմներ գտնի՝ ստիպելու բիզնեսին ոչ թե իր արտադրած ապրանքի գինը բարձրացնել, այլ ներդրումներ կատարել բիզնեսի մեջ:
Եթե բոլոր ընկերություններն առաջնորդվեն այս սկզբունքով, ապա յուրաքանչյուր բիզնես նույն հիմնավորմամբ կարող է բարձրացնել իր արտադրանքի գինը:
Այսօր կաթնամթերք արտադրող ընկերությունները նույն տրամաբանությամբ կարող են բարձրացնել կաթնամթերքի գինը և այդպես շարունակ:
Կարծում եմ՝ այս դեպքում կառավարությունը պետք է թույլ չտա, որ բիզնեսը սեփական ֆինանսների դիֆիցիտը լրացնի հասարակության հաշվին:
Մենուա Հարությունյան