Ինչպե՞ս համբուրվել առաջին անգամ:Եթե դուք գտել էք ձեր միակին ապա ժամադրության վերջում հրաժեշտիa ժամանակ փորձեք համբուրել նրան և մաղթել բարի գիշեր: Ցանկալի է համբույրից առաջ չօգտագործել ոչ մի ալկոհոլային խմիչք, այդպես զգացմունքն ավելի սուր կլինի և կպարգևի ձեզ մեծ հաճույք:

 

Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք աղջիկն ուզու՞մ է համբույր, թե ոչ:
Ուշադիր նայելով աղջկան' կնկատես, թե ինչպես է նա նայում: Եթե առանձնապես ոչ մի ուշադրություն չի դարձնում, ուրեմն' նա դեռ պատրաստ չէ համբույրին, իսկ եթե աչքը չի կտրում խոսակցության ժամանակ, դա նշանակում է, որ ամեն ինչ ընթանում է լավ, նա իրեն լավ է զգում և թույլ կտա համբուրել իրեն:

 

 

Եթե աղջիկը գալիս է քեզ շատ մոտ, ապա նա ցանկանու՞մ է համբույր:
Մարդն ունի այսպես կոչված կոնտակտային տարածքներ: Տղաների մոտ այդ տարածքը գտվում է նախաբազուկի մեջտեղի հատվածում: Աղջիկների մոտ նման կոնտակտային տարածքներ գրեթե չկան: Առանց մտադրության աղջիկը կարող է մտնել տղայի ինտիմ գոտի: Եթե ձեր միջև շատ մոտ տարածություն է, ապա դա կարելի է ընդունել որպես համբույրի ակնարկ:

 

 

Առաջին անգամ հիմնականում քանի՞ տարեկանում են համբուրվում:
Վիճակագրության արդյունքում պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը համբուրվում է 10- 14 տաեկանում: Բայց ոչ մի սարսափելի բան չկա ավելի ուշ կամ շուտ համբուրվելու մեջ:

 

 

Ինչպե՞ս գայթակղել աղջկան քո համբույրներով:
Համբուրիր նրա շրթունքերը, այնուհետև պարանոցն ու ականջի բլթակը: Աղջիկների մեծամասնությունը խենթանում է նման համբույրի համար:

 

 

Ինչպե՞ս կարելի է երկար համբուրվել:
Պարզապես մի շտապեք և ստացեք հաճույք շրթունքների յուրաքանչյուր հպումից: Միայն անհրաժեշտ է գործել նուրբ ու քնքուշ: Աղջկան դա անպայման դուր կգա:

 

 

Պարտադի՞ր է արդյոք փակել աչքերը համբույրի ժամանակ:
Կարելի է փակել աչքերը, ինչպես անում են մարդկանց 66 %-ը համբուրվելու ժամանակ: Դա թույլ է տալիս կենտրոնանալ համբույրի վրա և ստանալ առավելագույն հաճույք: Սակայն կարելի է և չփակել:

 

Ու՞ր դնել ձեռքերը համբուրվելու ժամանակ:
Կարող եք շոյել նրա մազերը, գրկել իրանը, նրբորեն շոշափել նրա դեմքն ու վիզը, սեղմել դեպի ձեզ և ամուր գրկել: