Երեկ իրավաբան ընկերներս հաստատեցին, որ ԴԱՀԿԾ և Հայաստանի բանկերը խախտում են ՀՀ սահմանադրությունն ու օրենքները: Խնդրում եմ մեր բանկերին պատասխանել, թե ո՞ր օրենքով են սառեցնում իրենց հաճախորդների ողջ հաշիվները, եթե ասենք պետք է հակասահմանադրական օրենքով սառենցեն ընդամենը 10000 կամ 15000 դրամը: Փաստորեն բանկերը ստիպում են, որ մարդիկ այլևս չվստահեն իրենց, և առաջին իսկ հարմար պահին հանեն սեփական փողերը այն բանկերից, որոնք ապորինի ձևով կալանքի տակ են վերցնում մարդկանց ողջ ունեցվածքը: Ի դեպ, ևս մեկ հարց, այս անգամ Կենտրոնական բանկին.


Ճի՞շտ է արդյոք այն խոսակցությունը, որ բանկերը սառեցնում են ողջ գումարը միայն այն պատճառով, որ վերջիններիս համակարգչային համակարգը ապահովված չէ համապատասխան ծրագրային լուծումներով: Եվ հենց նման ծրագրի բացակայությունն է ստիպում բանկերին գնալ հակաօրինական քայլերի, և սառեցնել ՀՀ քաղաքացիների ողջ հաշիվները:

 

 

Կարեն Քոչարյան