Անճաշակ, խաբլան, ինքնասիրահարված, գործի իմիտացիա անող, Երևանի ու երևանցիների վրա թքած ունեցող քաղաքային իշխանություններ, որոնց ձեռքը կրակն ենք ընկել ու կորցնում ենք մեր հուշարձանները, փողոցները, բակերը, շենքերը...


Ինչ անում են' թքից շինած են անում, որ հաջորդ տարի կրկին փող լափեն:
Սեփական մաշկիս վրա եմ զգացել սրանց աշխատաոճը' գլխիդ տակ փափուկ բարձ դնեն, իսկ հետո կամ ոչինչ չանեն, կամ էլ կիսատ-պռատ անեն:


Անձնական նամակագրությունումս այնպիսի ամպագորգոռ խոստումներ կան նրանց կողմից, իսկ իրականությունը ... Իրականությունը, որ վեց փոսից ընդամենը մեկի վրա անորակ երկաթյա զահրմարը փոխվեց նմանատիպ անորակ զահրմարով, որը ոչ մի հարց չլուծեց...Դե իսկ փոսերը լցնելն էլ առհասարակ չարվեց:


Ամբողջ մակերեսով փտած տանիքի երկու թիթեղն էին եկել փոխելու, երբ ստացան պատասխան, որ տանիքից ցած կնետեմ, չեմ թողնի գլխառադ անեն ու ձև տան իբր խնդիրը լուծվեց:


Հաստատ իրենց և իրենց հարազատների տներում ու բակերում նման բան չէին անի: Իսկ մեզ' սովորական երևանցիներիս համար կանեն, որովհետև արհամարում են ու միայն մտածում մեր բերանները փակելու մասին:
Իմ որբ Երևան, ինչ մեղք ես ...

 

 

Իզաբելլա Աբգարյան