Դորտմունդի «Բորուսսիայի» ղեկավարությունը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն' կիսապաշտպան Մարկո Ռոյսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ է տեղափոխվելու:

 

«Մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ այս ամռանը Ռոյսը չի հեռանալու «Բորուսսիայից»»,-«Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկի խոսքը մեջբերել է «Bild»-ը:

 

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի' Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»: