Ֆինանսական խնդիրների պատճառով կառավարությունը արդեն որ տարին փորձում է իրականացնել համայնքների խոշորացում՝ դա անվանելով արդյունավետության բարձրացման գործընթաց: Իրականում համայնքային կառավարման կամ որ նույնն է՝ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը կնվազի, եթե համայնքի բնակչին հեռացնեն համայնքային ղեկավարությունից, այն էլ աղքատ գյուղացիների ու աննորմալ միջհամայնքային ճանապարհների առկայության պայմաններում: Դրանց կգումարվի մեկ այլ գործոն, որ երևի երբևէ չի անցել գաղափարի հեղինակների մտքով. եթե խոշորացման տարածքի կենտրոնում գտնվող համայնքն ունենա ամենամեծ բնակչությունը իր շուրջը գտնվող մնացածներից, «միացյալ» համայնքի համայնքապետ կընտրվի հենց տվյալ համայնքի այսօրվա ղեկավարը կամ թեկնածուն, իսկ դրան հակադիր՝ բոլորն ընդդեմ ամենախոշորի «միության» շանսերը միշտ ավելի քիչ կլինեն: Եթե միավորման կենտրոնում լինի փոքրը, համայնքապետ կընտրվի նորից մեծի թեկնածուն, բայց այդ դեպքում կփոքրանան վերջինիս հայնքապետարանում «բռնացնելու» շանսերը:

 

Վախթանգ Սիրադեղյան