Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Ներկայումս ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում սոցիալական բևեռվածությունը ծայրահեղ աստիճանի է հասել, ինչը երկրում վարվող տնտեսական քաղաքականության արդյունք է: Սա նշանակում է, որ հանրային բարիքը, տնտեսական ռեսուրսները , ստացվող արդյունքները բաշխվում են այնպես , որ հարուստները ավելի են հարստանում , իսկ աղքատները աներեվակայելի արագությամբ հատում են ծայրահեղ չքավորության շեմը: Սոցիալական արդարությունը երկրում երրորդական նշանակության հասկացություն է դարձել, իսկ ներկայումս վարվող քաղաքականությունը ամբողջովին հակառակ տրամաբանությունն ունի: Առկա իրավիճակից ելքը ենթադրում է, որ օրինական ճանապարհով, ինչպես ընդունված է զարգացած երկրներում, պետությունը պետք է շատ ունեցողից ավելի շատ վերցնի և բաշխի սոցիալապես անապահովին:Սակայն Հայաստանում գոնե վերջին երկու նախաձեռնությունները տրամաբանորեն հակառակի մասին են վկայում: Խոսքը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակներին և շքեղության հարկին: Պարտադիր կուտակայինի դեպքում պետությունը աղքատներից հավաքում է ու բաշխում հարուստներին, իսկ վերջերս շքեղության հարկի վերացումով կառավարությունը ցույց տվեց, որ Հայաստանում հարուստները պետք է չափից դուրս շքեղ ապրեն, իսկ աղքատները'չքավոր:

 

 

Էդգար Առակելյան