Ո՜վ՝ ի՜նչ ուզում ա ասի, բայց Հայաստանում աշխատանքի շուկայի ողբերջական վիճակի մասին պատկերացումը առնվազն աղավաղված է: Չէ՜, գործազուրկներ ունենք, ունենք շատ և անգամ կասեի չափից դուրս շատ, սակայն կա այսպիսի մի իրականություն. աշխատանքի շուկայում կան բազմաթիվ թափուր տեղեր՝ կոնկրետ մասնագիտական բնագավառում ու այդ թափուր տեղերի համար ահավոր բարդ է դարձել ճարել կոմպետենտ մասնգետներ:
Կոմպետենտ ասելով ես ի նկատի չունեմ ոչ դիպլոմը, ոչ էլ դրա միջուկի բովանդակությունը: Ի վերջո, ես մարդկանց գիտեմ, ովքեր զուբրիտով ու այլ պակաս օրինական եղանակներով կարմրագույն դիպլոմներ են ստացել, բայց իրենց տեսական գիտելիքները պրակտիկ հմտությունների փոխակերպել չեն կարողացել, իսկ համալսարանը մեծ հաշվով քեզ ուղղակի սովորեցնում է, թե ինչպես սովորես, այդ թվում՝ աշխատանքումդ և ինչպես աճես մասնագիտորեն, իսկ մնացած տեսական գիտելիքների 80-90 տոկոսը ուղղակի հարստացնում է ինտելեկտուալ բագաժը ու ավելի դյուրինացնում պրակտիկ գիտելիքների ընկալումը:
Այլ հարց է, որ հատկապես ԲՈւՀ-ական կրթություն ունեցող գործազուրկների թվում գործ ունենք երեք երևույթների հետ.
- Առանձին մասնագիտությունների գերգահգեցվածություն (ամեն երրորդ բարձրագույն ունեցող իրավաբան ա, ամեն երկրորդը՝ տնտեսագետ), իսկ Հայաստանի աշխատանքային շուկան բնավ էլ կարիք չունի տասնյակ հազարավոր իրավաբանների և տնտեսագետների:
- Շրջանավարտների ակնկալիքները չեն համապատասախանում առկա առաջարկներին: Այսինքն, մարդը ասենք թե ստանում է մանկավարժի որակավորում, բայց չի ուզում իր մասնագիտությամբ աշխատել, որովհետև աշխատավարձը գրոշեր է կազմում, կամ էլ ստանում է միջազգայնագետի որակավորում, բայց գնում ու սկսում է լրագրությամբ զբաղվել:
- Ինձ համար հատկապես աբսուրդային է, երբ աշխատանքի բացակայությունից գանգատվում են տղաները: Նախ, այս մի քանի տարվա մեջ որքան աշխատանքի ընդունման հարցազրույց որ մենք ենք արել ու այն հարցազրույցները, որոնցից որ տեղյակ եմ, միավորվոււմ են մեկ ընդհանուրությունով՝ դիմորդների 90 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ դիմորդ տղաների 10 տոկոսի 90 տոկոսն էլ 0-ն ձգտող մասնակգիտական կոմպետենցիա ունի, որովհետև իրենք համալսարան էին գնում ոչ թե մասնագետ դառանալու, այլ բանակից ևս 4 տարի խուսափելու համար:
Պարոնայք գործազրկությունից բողոքող տղաներ ջան, եթե առողջականներդ ներում է՝ գնացեք ու մտեք պայմանագրային զինծառայության մեջ, որովհետև ուղղակի եկամուտը ու զինծառայողներին հասնող սոցփաթեթը համարժեք է ասենք թե խոպանում ամսական մի 2000 դոլար վաստակելուն: Դե իսկ պատվաբերության ասպեկտի մասին ընդհանրապես լռեմ:
Առակս ինչ կցուցանե. կյանքը միայն պատրաստի լուծումներ չի, որ տալիս ա, хочешь жить, умей вертется, իսկ դա էս թեմայի կոնտեքստում նշանակում ա նաև, որ պետք է տքնես համալսարանում ու գուցե մի ինչ որ ժամանակ էլ բավարարվես չնչին աշխատավարձով, կամ էլ ընդհակառակը, փոխես մասնագիտությունդ, բայց ամեն դեպքում, այս ամենը ավելի նախապատվելի է, քան դիվանին նստելն ու գանգատվելը, որ երկիրդ երկիր չի:
Կոնստանտին Տեր-Նակալյան