Հայ-ադրբեջանական պատերազմը ինչպես գիտենք չի դադարել,այլ ընդամենը զինադադարի փուլում է: Ներկայումս պատերազմը կրում է նյարդերի ամրության չափման բնույթ,այսինքն՝նյարդերի պատերազմ է: Մենք անշուշտ հաղթել ենք առաջին պատերազմը,բայց քանի դեռ վերջնական հաղթանակ չենք տարել չի կարելի հանգիստ շունչ քաշել:

Զինատեսակների հետ կապված շատ է խոսվել,խոսվել է նաև,որ ինչ ադրբեջանական կողմն ունի մենք էլ ունենք,իսկ հաղթանակը քանակի մեջ չէ,այլ՝այն օգտագործողի որակի և մոտիվացիայի մեջ,իսկ մենք ՀԱՅ ենք,այսինքն՝հաղթող և գենետիկ ռազմիկ: Մենք անշուշտ պետք է պատրաստվենք լայնամասշտաբ պատերազմի,որովհետև ամեն պահի կարող է սկսել պատերազմը,ինչպես,որ 94ից սկսած կարող է ամեն պահի սկսել: Մեր բնակչությունը պետք է հանգիստ մնա և չմատնվի խուճապի,որովհետև մեր բանակը իր գործը լավ գիտի,իսկ եթե չիմանար մենք հիմա չէինք լինի.ապացույցը,որ մենք կանք,եթե իհարկե մեր բանակի մարտունակության և մասնագիտական ունակությունների վրա կասկածողներ կան և ապացույցների կարիք ունեն: Իսկ ինչ է նշանակում նյարդերի պատերազմ?:

Հայտնի է,որ ով առաջինը սկսեց պատերազմի ակտիվ ռազմական փուլը հայտնվելու է միջազգային հանրություն կոչվածի նշանակետում և ենթարկվելու է աշխարհի հզորների ցասմանը: Ադրբեջանը 94ից սկսած ամեն կերպ ջանում է,որ հայկական երկու պետությունները՝հայկական կողմը հարձակվի իր վրա,որ ամբողջ աշխարհի առաջ վայնասուն բարձրացնի՝ասելով հայերը ագրեսսոր են: Ադրբեջանը լավ գիտի,որ եթե ինքը սանձազերծի պատերազմ ,ապա անդառնալի պարտություն է կրելու,իսկ եթե Հայկական կողմը սկսի,ինքը կունենա ՄԱկ-ի անդամ երկրների և այլ միջազգային կառույցների օգնությունը: Այս ամենը իմանալով ադրբեջանը սադրում է մեզ անընդհատ՝դիվերսիաներ,կրակոցներ մեր բնակավայրերի վրա,կրակոցներ մեր սահմանային դիրքերի ուղղությամբ,և այլն; Այլ կերպ ասած ադրբեջանը իր գլխին փորձանք է ման գալիս,իսկ վերջին օրերին Նախիջևանի կողմից նրանց ակտիվանալը այլ նպատակ ունի: Նրանք տեսան,որ Տավուշում,կամ Արցախում արդեն իրենց կրակոցներից բնակչության մոտ ոչ մի զգացողություն չի առաջանում,բացի քոթակելու ցանկությունից,իսկ Նախիջևանի սահմանին մոտ բնակավայրերում արդեն հետ են վարժվել կրակոցներին,բայց այստեղ էլ սխալվեցին,պանիկա չկա:

Մի խոսքով մեզ դրդում են,որ հարձակվենք առաջինը,բայց մենք պետք է մեր սահմանապահ դիրքերում ինժեներական աշխատանքներ տանենք նրանց բարելավման համար,տեխնիկապես վերազինենք դիրքապահ զինվորին,որ դիվերսիոն խմբերը չանցնեն սահմանը,իսկ դիրքապահ մեր եղբայրը անվնաս մնա,իսկ ադրբեջանցինրը իրենք չդիմանան և գործեն իրենց պատմական սխալը և կործանվեն: Ամուր նյարդեր մեզ,ով համբերում է տեսնում է դիմացինի անհամբերությունից կատարված սխալը: Ի դեպ թուրքմեններնել են անհամբեր սպասում,որ ադրբեջանցիները մեզ հետ պատերազմ սկսեն,որ միանգամից Կասպից ծովն անցնեն մտնեն Բաքու ,որ վիճելի նավթահորորը իրենց մնան:

 

Տիգրան Մկրտչյան