Կնոջ և տղամարդու «այո»- ի և «ոչ»- ի մեջ որոշակի տարբերություն կա:
Եթե շատ տղամարդկանց «այո»-ն այո է, իսկ «ոչ»-ը' ոչ, կանանց մոտ մի փոքր այլ է: Նրանք այդ հարցում ավելի մոտ են արևելյան ժողովուրդներին, որոնք հաճախ խուսափում են «ոչ» բառն արտաբերելուց:
Եթե տղամարդու «կարող է պատահել», «թերևս», «միգուցե», «տեսնենք» արտահայտությունները կրում են անորոշության, նաև որոշ բացասական նրբերանգ, ապա կնոջ նույն խոսքերի արանքում կա կիսատոնների մի ամբողջ սպեկտր:
Կնոջը դժվար է հասկանալ , երբ նա ասում է «համարյա այո», «համարյա ոչ», « ավելի շուտ այո, քան ոչ», «ոչ այո, ոչ էլ ոչ»: Կնոջ «ոչ»-ը կրում է ընտրողական, ստուգողական և գնահատող բնույթ:
Կնոջ «կարող է պատահել»-ը նշանակում է բազմանշանակ և խոստումնալից «այո», և եթե տղամարդը չի հասկանում ու դադարում է նրան սիրահետել, ապա կնոջ համար նա կորած մարդ է:
Կինը դիտավորյալ տալիս է հարցեր, որոնց պատասխանը միայն կարող է լինել «ոչ»: Այդպիսով կինը բացառում է այն արգելքները, որոնք խանգարում են իր և տվյալ անձնավորության մոտիկությանը: Մի քանի նման «սադրիչ» հարցերից հետո նա տալիս է առաջին հայացքից անմեղ, բայց առանցքային և որոշիչ հարցը, որին տղամարդը, թեթևացած շունչ քաշելով, պատասխանում է «այո»: Վերջ: Կինը հասել է իր նպատակին: Այս «այո»-ն ազդարարում է, որ տղամարդը հայտնվել է նրա ցանցում: