1971 թ.-ի հունիսի 17-ին Երևան-Չանախչի տանող ճանապարհահատվածում ավտովթարի զոհ դարձան հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը և նրա կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին: Դեպքը ցնցեց ողջ հասարակությանը, ժողովուրդը չէր ուզում հավատալ իրականությանը: Լուրը տարածվելուց հետո միանգամից սկիզբ առան տարբեր խոսակցություններ, վարկածներ: Պաշտոնապես հայտարարվեց՝ «Պատահական ավտովթարի զոհ դարձավ բանաստեղծ Պարույր Սևակը», իսկ ժողովրդի մեջ պտտվում էր մի վարկած՝ կանխամտածված ավտովթար: