- Ադրիանան կաթոլիկ հավատցյալ է: Նա ամեն կիրակի այցելում է եկեղեցի և կարդում Աստվածաշունչը պոդիում բարձրանալուց առաջ:


- Ունի բրազիլական, շվեյցարական, հնդկական և աֆրիկական արմատներ:


- Չունի քույր կամ եղբայր, տան միակ երեխան է:


- Փոքր տարիքից որոշել է, որ եթե մի օր հարստանա, ապա օգնելու է անտուն երեխաներին:


- Նրա սիրելի ուտելիքը ճապոնականն է:


- Սիրելի հեռուստաշոուներն են The Simple Life, Deadwood, Family Guy, American Dad, American Idol, Pop Idol և So You Think You Can Dance:


- Խոսում է անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն:


- Նա համարվում է Maybelline, Victoria's Secret, Guess, Armani և XOXO ընկերությունների դեմքը:


- Ամենամտերիմ ընկերուհին Դաուտցեն Քրեզն է:


- Փոքր ժամանակ նա որոշել էր միանձնուհի դառնալ, նույնիսկ որոշ ժամանակ ապրել է մենաստանում:


- 13 տարեկանում մոդելային գործակալները աղջնակին հանդիպել են խանութում և այդպես էլ նրան առաջարկել են մոդել դառնալ:


- Նրա նախկին ամուսին Մարկո Յարիչը Ադրիանայի կյանքի առաջին տղամարդն է եղել, ում հետ ամուսնացել է 27 տարեկանում: Մինչ այդ նա ոչ մի տղամարդու հետ հարաբերություն չի ունեցել:


- Նրա հասակը 178 սմ է, պարամետրերը՝ 86-61-90: