Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը Բունդեսթիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ստացած վնասվածքը Մունդիալ-2014-ին չմասնակցելու պատճառ դարձավ:

 

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը անդրադարձել է իր համար տխուր իրողությանը:

 

-Չեմ կարող բառերով նկարագրել այն, ինչն այժմ զգում եմ: Երազանքս մեկ վայրկյանում փշրվեց… ամեն դեպքում, կյանքը շարունակվում է: Այժմ ես ավելի ուժեղ եմ, քան առաջ:

 

Հաջողություն եմ մաղթում իմ հավաքականին եւ, կարծում եմ, կկարողանան հասնել նպատակին թեկուզ առանց ինձ,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Bild-ը: