Արվեստի արարման օջախ թե?????????

Նոր հեծանիվ հայտնագործած չեմ լինի ,եթե ասեմ ,որ արդեն բավականին ժամանակ է,որ մեր երևանյան թատերարվեստը ներկայացնող հատկապես կենտրոնին մոտ տեղակայված թատերական շինությունների պատասխանատու անձինք վաղուց որդեգրել են հակաթատերական ,արվեստի առաջընթացը չխրախուսող աշխատանքային գաղափարախոսություն…

Մասնավորապես միտքս ավելի մատչելի դարձնելու համար ասեմ .որ խոսքս ուղղված է մեծ ու փոքր թատերական բեմերի ,դահլիճների վարձակալությանը այնպիսի կազմակերպությունների կամ գործունեունյան ,որ մեղմ ասած պատիվ չի բերում մեր բազմաչարչար ,քանքարավոր բեմերին…

Առանց որևէ հանգամանք հաշվի առնելու բեմերը գումարի զոռով տրամադրվում են ամենատարբեր ,բազմաբնույթ ու լուրջ արվեստի հետ կապ չունեցող նպատակներով .օրինակ ' ,,վերջին զանգ,վատ կազմակերպած համերգային ծրագրեր,կուսակցական ժողովներ ,բիզնես թրենինգներ և այլն…մի խոսքով վարձակալությամբ տրվում են բոլորին ,միայն փառք Աստծո աղանդավորական շարժումներին են մերժվում,սա էլ այն պատճառով ,որ ,,վերևներից,,հրահանգ կա …ինչևիցե …ինչպես ժողովուրդն է ասում ,,քարը իրենց գլուխը,,,ես այլ բանի մասին եմ ուզում խոսել .
Այն ,որ ֆինանսական ակնկալիքներով և լուրջ բյուջեյով կազմակերպությունների հազիվ թե շատ հետաքրքրի այս դահլիճների վարձակալության հարցը ,դա արդեն պարզ է .
-Դե մարդիկ փող են շինում,պիտի ծախսեն ,որ փող առնեն ,ժամանակակից բիզնեսնա սրա մասին ասում….
Սա ընդունեցինք ,իսկ եթե խոսում ենք երիտասարդական նոր ալիքի մասին,որը կենսական նշանակություն ունի մեր ապագա թատերարվեստի համար ,եթե խոսում ենք այդ ալիքին համընթաց քայլելու մասին,եթե իրականում ,,վերևներին ,,հետաքրքրում է մեր արվեստասեր հասարակության ապագան ինչի չի երևում դաշտում լուրջ տեղաշարժեր…Այո չի երևում,որովհետև այդ երիտասարդների և ոչ միայն նրարց համար բեմում աշխատելը դարձել է անիրական երազ…
--ինչի?
--փող չկա ,
--փողն ինչիդա ?
--որդ արենդ տամ…
--ինչքան
---աուուուու…ավելի լավա չասեմ…
Այո կան երիտասարդ ,այսպես ասած,արվեստագետներ թատերական իրականության մեջ Երևանում և մարզերում ,բայց սրանք այս կամ այն մեծ թատրոնների կամ թատերական միավորումների ղեկավարության սիրահարներն են/լյուբիմչիկ/,կամ էլ մի կերպ միջոցներ հայթայթող իրական արվեստի նվիրյալներ ,ովքեր ներքին էներգիայի ավելցուկից չպայթելու նպատակներով ստեղծագործում են ,բայց ընդհատակում …հարց է առաջանում ,իսկ ինչու ընդհատակում.
Պատասխանում եմ .
Որովհետև միջոցները թույլ չեն տալիս,որովհետև պետությունը ապագայի մասին չի մտածում ,որովհետև բեմերը վաճառված են ,որովհետև գները մեղմ ասած անհասանելի են խելացի ,արվեստասեր ու աշխատասեր երիտասարդության համար ,արդարության դեմ չմեղանչելու համար ուղակի կասեմ,բացառություններ լինում են ի հարկե ,բայց դրանք գլոբալ հարց չեն լուծում…
Ուղակի մի բան կավելացնեմ տևական ուսումնասիրություններից հետո պարզեցի ,որ մայրաքաղաքում կենտրոնին հարակից բեմերի ութ ժամանոց վարձակալությունը արժե պետականորեն 60000 դրամ ,իսկ ընդհատակյա չբարձրաձայնվող իրական արժեքը տատանվում է 220000-ից300000 դրամի սահմաններում,ինչը հաստատում է այն ,որ այսօր թատրոնի շենքերը ավելի շատ բիզնեսհաուսներ են հիշեցնում ,քան թատերական կառույցներ..
Ես որպես երիտասարդ արվեստասեր հայտարարում եմ, այսպիսի պայմաններում ապրելով Հայաստանի Հանրապետության իրականության սահմաններում ,երբ հանապազօրյա հացի խնդիրը ընգծված մեծ խնդիրների շարքում է գտնվում,այսպիսի մոտեցմամբ արվեստ չես արարի...
Ու հարց է առաջանում այնուամենայնիվ այսօր թատրոնը արվեստի արարման օջախ է թե?........................
Հետևություն արեք ինքներդ…

 

 

Սերյոժա  Ամիրխանյան