Մարդը չի կարող երևակայել անգամ, թե ինչպիսին է կյանքի իրական պատկերը, քանի որ կարող է տեսնել էլեկտրամագնիսական սպեկտրի միայն մեկ տոկոսը և ընկալել ձայնային դիապազոնի նույնպես մեկ տոկոսը:
Մեր մարմնի բջիջների 90 տոկոսն աշխատում են սեփական ԴՆԹ ունեցող, «ոչ մեր» միկրոօրգանիզմների հետ սիմբիոզում:
Մարմնի ատոմները 99,9999999999999999%-ով դատարկ տարածություն են ներկայացնում և նրանցից ոչ մեկը մեր «ստեղծածը» չի: Այդ ամենը մենք «փոխառել» ենք նախկին աստղային նյութից, որն անջատվել է աստղերի պայթյունների արդյունքում:
Մարդն ունի 46 քրոմոսոմ, որը երկու հատով պակաս է կարտոֆիլի քրոմոսոմների թվից:
Անձրևից հետո ծիածանը տեսնում է միայն մարդը, դա պայմանավորված է մեր աչքերի կոնաձև ռեցեպտորներով: Մնացած կենդանի էակները ծիածանը չեն վայելում: Այսպիսով, մենք ոչ թե տեսնում ենք ծիածանն, այլ «ստեղծում» այն: Եվ սա շատ զարմանալի է, քանի որ այդ բոլոր գեղեցիկ գույները, որ տեսնում ենք' ընդամենը մեկ տոկոսն է
Ալինա Դերձյան