Երեկ էլի թշնամու գնդակից զոհված զինվորների էինք հողին հանձնում ու հուղարկավորությանը ներկա էին անձամբ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականներ:
Սակայն ուզում եմ քննարկել խնդիրը՝ մեկ այլ հարթությունում:


Մենք ամեն անգամ շատ էմոցիոնալ արձագանքում ենք մեր ամեն մի զոհված զինվորի մահվան գուժի դեպքում ու դա ճիշտ է ու դա պետք է: Սակայն միշտ չէ ու բոլորը չէ, որ մեր մարդիկ գիտակցում են մի քանի պարզ իրողություն.
- Պատերազմը երբեք չի ավարտվել, այն անգամ չի դադարել: Ուղղակի ավելի ակտիվ ֆազայից անցել է ավելի պասիֆ ֆազայի: Խնդրում եմ, եկեք բոլորս հստակ հասկանանք, որ մենք թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե, պատերազմի մեջ գտնվող պետություն ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:


- Զինվորի համար սրտացավ ու պատասխանատու ենք բոլորս, ոչ միայն ՊՆ-ն, հետևաբար խիստ ցանկալի է, որպեսզի հնարավորինս շատ գիտակից մարդ միշտ լինիչ մեր զինվորի կողքին: Լինի ոչ միայն ֆեյսբուքյան տիորւյթում, այլ հարկ եղած դեպքում՝ ֆիզիկական ներկայությամբ զորակցի զինվորին: Ընդ որում, այդ ֆիզիկական ներկայությունը պետք է լինի թե ուրախալի առիթներով, թե դժբախտությունների համար: Ոնց գնում ենք օրինակ զորահանդեսների, նույն կերպ էլ մեր ուշադրությամբ պետք է պատվենք ու հարգանքի տուրք մատուցենք վիրավորված ու ինչո՞ւ ոչ, նաև զոհված տղաներին:


- Անկախության տարիներին մենք շատ սխալներ ենք արել, մեզ հատ հաճախ անարդար են վարվել ու մենք ենք վարվել, շատ կորուստներ ենք ունեցել, բայց կա մի հատ ձեռքբերում ու չի կարող լինել երկրորդ կարծիք, որ Հայակական բանակի ստեղծումն ու կայացումը թերևս ամենամեծ ու արժեքավոր ձեռքբերումն է: Այսօր մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորը ոչ միջազգային հանրությունն է, ոչ էլ տարբեր պայմանագրերն ու դաշինքները, այլ օրը 24 ժամ սահմանին խրամատների մեջ կանգնած ջահել երեխեքը:


- Բանակի զհորությունը ոչ այնքան կախված է սպառազինության քանակից ու որակից, կամ զինորների թվից, ինչքան բանակ-հասարակություն կապի հզորությունից: Յուրաքանչյուրս մեր մասով պետք է գիտակցենք, որ բանակը մեզ է պաշտպանում, իսկ մենք պետք է բանակը պաշտպանենք և ի վերջո, բանակը նաև մենք ենք:
Հ.Գ. Բարի ծառայություն՝ ծառայողներին, փառք՝ կյանքը տվածներին:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան