Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր խոսնակի բերանով՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին, հայտարարում է, որ ով Ղարաբաղը Հայաստանի մաս չի համարում, նա ազգի դավաճան է: Սերժ Սարգսյանն էլ, ի պատասխան այս հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանի բերանով Ռոբերտ Քոչարյանին պատասխանում է, որ անմեղսունակ է այն մարդը, ով Ղարաբաղը համարում է Հայաստանի մաս ու դրանով իսկ նպաստում, որ Ադրբեջանը Հայաստանին համարի ագրեսոր, դրանով իսկ այդպիսի հայտարարություն անողը ծառայում է Ադրբեջանին ու դառնում ազգի դավաճան է:
Հիմա ես չեմ հասկանում նրանցից ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ՝ լավ կլինի երկուսն էլ սխալ լինեն, սակայն մի տարբերակ էլ կա, որ երկուսն էլ ճիշտ դուրս գան...
Իսկապես ցավում եմ Արցախի համար
Արակել Սեմիրջյան