Քիչ առաջ դիտում էի ՌՈՍԻԱ 1 ը, խոսում էր Վլադիմիր Պուտինը և դա անում էր ուղիղ եթերով: Մեզ համար մի քիչ անսովոր է, երբ երկրի նախագահը կարող է անկաշկանդ հայտնվել էկրաների առաջ և պատասխանել լրագրողների հարցերին, առավել ևս, երբ հարցեր տվողների մեջ նաև օտարազգիներ են:Ընդունեք, որ մեր երկրում պաշտոնյաների խոսքի սով է, մի փոքր այդ բացը փակում է կրթության նախարարը, բայց մեկ անձով չի կարելի բավարարել հասարակության սպասելիքները: Կարծու եմ, լավ կլիներ, եթե երկրի վիճակի, կատարված և կատարվելիք աշխատանքերի մասին ժամանակ առ ժամանակ խոսեր երկրի նախագահը, կամ ԱԺ ում հանդես գար զեկույցներով, կոչով դիմեր ժողովրդին (Սերժ Սարգսյանը կառավարման առաջին տարում մեկ անգամ կոչով դիմեց): Մենք մի տեսակ խնդիր ունենք այս իմաստով, ժողովուրդն ու գերագույն իշխանությունն իրար հետ չեն խոսում, իսկ եթե չեն խոսում, ապա չեն էլ հասկանա իրար երբեք:

 

 

Զոհրապ Էգանյան