«Բանանց » ֆուտբոլային ակումբի մարզաբազան արդեն մի քանի օր է,ինչ զարդարում են մարզերից եկած երեխաների հաճելի ներկայությամբ : Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համագործակցությունը Կոկա-Կոլա ընկերության հետ,բերեց “ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2014”-ի մրցաշարի կայացմանը : Այս անգամ թիմերը կազմվել էին մարզերից : Որոշեցի գնալ և դիտել այդ խաղերը : Չեք պատկերացնի ինչ հաճելի էր տեսնել այն,որ երեխաներին ոչ միայն ուղորդում էին մարզիչները,այլ նաև ակտիվ քննադատում էին ծնողները..ճճճ : Խաղերը հնարավորություն տվեցին երեխաներին կտրվել փողոցից, և պարզապես լավ ժամանակ անցկացնել : Հատկապես կառաձնացնեմ Գյումրիի թիմը և նրանց ակտիվ երկրպագուներին : Այնպիսի տպավորություն էր,կարծես գտնվում ես Մարականա մարզադաշտում,և ներկա ես Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին :Ցավոք ակտիվ երկրապագուներ ունեցող փոքրիկ գյումրեցիները չանցան,բայց թողեցին հաճելի տպավորություն : Հատկապես հավանեցի այս մրցաշարի ձևաչափը : Ամեն թիմի հիմնական կազմում պարտադիր պետք է երկու աղջիկ լինեին : Բնականաբար աղջիկները տղաների հետ հակամարտությունում զիջում էին,բայց իրանցից ոչ պակաս էին պայքարում : Ի դեմ եզրափակիչը էս շաբաթ օրնա լինելու : Երևի ժամը տասներկուսին : Խորհուրդ եմ տալիս գնալ նայել : Եզրափակիչը թեժա լինելու....ճճճ

 

 

Հայկ Դերզյան